Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 20:30 20-02-2026

Փաշինյանը ԱՄՆ-ից վստահ է վերադառնում, Մակրոնը գալիս է, քաղաքապետարանում կոռուպցիա չկա՞․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է փետրվարի 20-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Այսօր՝ փետրվարի 20-ին, լրանում է Արցախյան շարժման 38-ամյակը։ 1988թ. փետրվարի 20-ին Ստեփանակերտում ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստը որոշում ընդունեց դիմել Երևանին և Բաքվին՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս բերելու և հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով։ Որոշումից հետո, նույն օրը Երևանում արցախահայությանն աջակցող ցույց սկսվեց։ Երևանի Ազատության հրապարակը, որտեղ հազարավոր մարդկանց մասնակցությամբ տեղի ունեցավ առաջին հանրահավաքը, որոշ ժամանակ անց դարձավ Արցախյան շարժման հավաքների վայրը։ Արդեն փետրվարի 26-ի հանրահավաքին հայտարարվեց «Ղարաբաղ» կոմիտեի ստեղծման մասին։ Առաջին կազմը 9 հոգուց էր բաղկացած՝ ծագումով ԼՂ–ից գործիչներ, նաև կուսակցական ներկայացուցիչներ։ Սակայն որոշ ժամանակ անց արդեն «Ղարաբաղ» կոմիտեի կազմն արմատական փոփոխությունների ենթարկվեց։ Մայիսին 19-ին Իգոր Մուրադյանը հեռացվեց կոմիտեից. պատճառը հանրահավաքում նրա ելույթն էր, որ զինված պայքարի կոչ էր արել, հակառակ՝ շարժման որևէ օրենք չխախտելու ռազմավարության։ Նոր ձևավորված 11 հոգանոց «Ղարաբաղ» կոմիտեն՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Բաբկեն Արարքցյան, Վանո Սիրադեղյան, Վազգեն Մանուկյան, Համբարձում Գալստյան, Սամվել Գևորգյան, Ռաֆայել Ղազարյան, Սամսոն Ղազարյան, Ալեքսան Հակոբյան, Աշոտ Մանուչարյան, Վանո Սիրադեղյան, Դավիթ Վարդանյան կազմով առաջնորդեց անկախության շարժումը։ 1988-ի մարտ-մայիս ամիսներին շարժման օրակարգում բացառապես Հայաստանին Ղարաբաղի վերամիավորման հարցն էր: Սակայն արդեն մայիսից Ղարաբաղի խնդրից զատ` դրվեցին նաև Հայաստանի ժողովրդավարացման և ինքնիշխանության պահանջները: Հայաստանի իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Արցախյան շարժման էջը փակված են համարում, մինչդեռ Արցախի ԱԺ նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը նշում է,որ շարժումը չշարունակելը կամ արցախցիների իրավունքների համար պայքարը դադարեցնելը մեկ հոգու որոշելու հարց չէ։ Նա չի բացառում, որ շարժումը կշարունակվի, եթե Հայաստանում ազգային իշխանություններ լինեն։

Նիկոլ Փաշինյանը Միացյալ Նահանգներից Հայաստան է վերադառնում խաղաղության ավելի մեծ վստահությամբ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Կարոտեցի Հայաստանը։ Վերադառնում եմ խաղաղության ավելի մեծ վստահությամբ»,- գրել է Փաշինյանը։ Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով փետրվարի 18-ին աշխատանքային այցով Վաշինգտոն էր մեկնել՝ մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան։ Այդ մասին հայտնել է Ֆրանսիայում Հայաստանի հյուպատոս Դենիս Ջորկաեֆը։ Մակրոնը կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ և կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Նախորդ անգամ Էմանուել Մակրոնը Հայաստան էր ժամանել 8 տարի առաջ՝ 2018 թվականին՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը