Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 18:30 20-02-2026

Տավարի միսը թանկացել է․ գնաճը կշարունակվի

Տավարի միսը Հայաստանում թանկացել է․ ֆերմերները զգուշացնում են՝ մինչև մայիս-հունիս մսի գինն էլ ավելի է բարձրանալու։

«Սակայն խնդիրը միայն մսի ոլորտում չէ. Օր օրի թանկանում է նաև կաթնամթերքը, պտուղ-բանջարեղենը, ինչպես նաև մնացած մթերքները: Այս ամենը շղթայական էֆեկտ է ստեղծում ամբողջ սննդամթերքի շուկայում»,- Oragir.News-ի հետ զրույցում նշում Գյուղատնտեսության նախկին փոխնախարար, Աշոտ Հարությունյանը:

Փորձագետը նկատում է, որ խնդիրները, անհետևողականությունը, ոչ ճիշտ քաղաքականության մշակումն ու փողերի վատնումը հանգեցրին նրան, որ այժմ խիստ լարված իրավիճակ է ստեղծվել։

Նախկին փոխնախարարը մսի թանկացումը կապում է մի քանի հանգամանքի հետ՝ անասնագլխաքանակի կտրուկ անկում, հիվանդություններ, ինչպիսիք են բրուցելոզը, դաբաղման գործընթացների սխալ կազմակերպումը, գյուղատնտեսության և պետական քաղաքականության մեջ անհամապատասխանություն ու ոչ արդյունավետ ծախսերը:

Աշոտ Հարությունյանը հավելեց նաև, որ ներկայումս գյուղացիները, հատկապես փոքր տնտեսությունները, հայտնվել են ճնշման տակ: Նրանց համար լուրջ խնդիրներ են ստեղծվում, երբ անասունները հիվանդանում կամ սատկում են, ինչն էլ անխուսափելիորեն ազդում է շուկայական գների վրա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել