copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 11:38 20-02-2026

Խնդիրների լուծման բանաձևը մեկն է՝ խաղաղությունը. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ամփոփել է իր՝ Հունաստան կատարած պետական այցը։

Այցի ավարտին լրագրողների հետ զրույցում ՀՀ նախագահն ընդգծել է, որ այցի շրջանակներում հույն գործընկերների հետ ունեցած հանդիպումներում քննարկումները հիմնականում միտված են եղել աշխարհում ընթացող գործընթացներին և դրանց լուծումներին։ Հայտնում է Արմենպրեսը։

«Իսկ այդ լուծումների բանաձևը մեկն է՝ խաղաղությունը։ Երբ մենք պատմական զուգահեռներ ենք անցկացնում Հայաստանի և Հունաստանի միջև, տեսնում ենք, որ շատ նման ենք իրար։ Հետաքրքիր է, որ իրենք էլ, ի վերջո, լուծումների առումով եկել են այն եզրակացության, որ լուծումը մեկն է՝ հարևանների հետ խաղաղ ու բարիդրացիական հարաբերությունների հաստատումը»,- նշել է ՀՀ նախագահը։

Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հունաստանի ներկայիս տնտեսական ցուցանիշները եվրոպական միջին ցուցանիշներից բարձր են։ Նրա խոսքով՝ որևէ երկրի տնտեսական զարգացման համար անհրաժեշտ են քաղաքական պայմաններ՝ առաջին հերթին խաղաղություն, հետո ցածր հարկեր, որպեսզի բիզնեսը կարողանա զարգանալ, ինչպես նաև կանխատեսելիություն։

«Սրան ձգտում ենք նաև մենք։ Հունաստանի առավելությունը մեր նկատմամբ այն է, որ իրենք կանխատեսելիության գործոնը ունեն, գիտեն, որ ԵՄ-ում են, գիտեն, որ կարող են ակնկալել եվրոպական ներդրումներ»,- ասել է Վահագն Խաչատուրյանը՝ հիշեցնելով, որ կարճ ժամանակ է անցել այն ճգնաժամային վիճակից, որից Հունաստանը կարողացավ դուրս գալ՝ լուծելով իր առաջ ծառացած խնդիրները։

Նախագահի խոսքով՝ Հունաստանի օրինակը կարող է ուսանելի լինել Հայաստանի համար։ «Մենք պետք է ապավինենք մեր ուժերին, մեր կարողություններին ու հնարավորություններին։ Շատ կարևոր է, որ մենք իրականությունից չկտրվենք։ Պետք է հասկանանք, որ ամեն ինչ նոր է սկսվում. ես նկատի ունեմ խաղաղության գործընթացը։ Եվ մենք անելիք ունենք, որպեսզի հարմարվենք խաղաղության պայմաններում ապրելուն»,- ասել է ՀՀ նախագահը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի