Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 11:15 19-02-2026

Հուսով եմ՝ կարդալու ժամանակ կունենանք. ԿԳՄՍՆ-ն գրքեր նվիրեց Կառավարության անդամներին

Կառավարության նիստը սկսվեց հիշեցմամբ՝ այսօր՝ փետրվարի 19-ին, Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, որը Հայաստանում նշվում է նաև՝ որպես գիրք նվիրելու օր:

Այս առիթով ԿԳՄՍ նախարարությունը Կառավարության բոլոր անդամներին գրքեր նվիրեց: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հույս հայտնեց, որ կարդալու ժամանակ կունենան:

«Հուսով եմ՝ կարդալու ժամանակ կունենանք ու նաև կփոխանցենք միմյանց մեր կարդացած գրքերը: Ընթերցանության խրախուսումը Կառավարության քաղաքականության կարևոր ուղղություն է: Կառավարության առանձին քաղաքականությունն է զարգացնել գրահրատարակչությունն ու գրական շուկան», - ասաց նախարարը: