copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 18:13 18-02-2026

Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոն երկրների մշակույթի նախարարների համաժողովը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպանների հետ՝ քննարկելու Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա և երկամսյակի շրջանակում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը։

Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են հագեցած բովանդակությամբ և հանրային լայն ներգրավմամբ՝ ապահովելով կրթական, մշակութային և այլ հաստատությունների աննախադեպ մասնակցություն։

«Շատ կարևոր է նաև, որ Հայաստանը հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը, որոնք մեր երկրում ֆրանկոֆոն միջավայրի բարելավման նպատակ ունեն: Ֆրանկոֆոն արժեքների տարածման ամրապնդումը մեր օրակարգում է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Նրա իրազեկմամբ՝ կրթական և մշակութային հաստատությունները տարբեր բովանդակությամբ ծրագրեր են առաջարկում ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Այս տարի առաջին անգամ ֆրանկոֆոն երկամսյակին կմիանան նաև երիտասարդական կենտրոնները՝ ընդլայնելով մասնակիցների շրջանակը, դառնալով ֆրանկոֆոնիայի համընդհանուր արժեքների կրող և տարածող։

«Պատահական չէ, որ այս տարվա խորագիրն է՝ «Լեզու, մշակույթ, խաղաղություն և համերաշխություն»։ Համոզված եմ՝ նախատեսվող միջոցառումները լիովին կհամապատասխանեն այդ նշանաբանի ոգուն և բովանդակությանը»,- ասել է նա։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են միջոցառումների ընդհանուր ծրագիրը, անդրադարձ է եղել Ֆրանկոֆոնիայի 10-րդ հոբելյանական խաղերը Հայաստանում հյուրընկալելու նախապատրաստական աշխատանքների ընթացքին։ Խաղերից առաջ Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոն երկրների մշակույթի նախարարների համաժողովը։

Ֆրանկոֆոն երկրների դեսպանները ևս ներկայացրել են իրենց նախաձեռնությունները, սպասվող ծրագրերը: ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին ողջունել է Ֆրանկոֆոնիայի կազմակերպությանը միացած նոր գործընկերներին՝ Լիբանանի, Եգիպտոսի և Բուլղարիայի դեսպաններին։ Նա տեղեկացրել է՝ նախատեսվում է ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոն, որի շրջանակում կներկայացվեն ֆրանսիական և ֆրանս-շվեյցարական ֆիլմեր։

Դեսպանի փոխանցմամբ՝ այս տարի Հայաստանում երկրորդ անգամ կանցկացվի Ֆրանսիայի հեղինակավոր «Գոնկուր» գրական մրցանակաբաշխությունը, Երևանում և մարզերում կկազմակերպվեն մշակութային տարբեր միջոցառումներ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի