copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 16:19 18-02-2026

Երևանի Դավիթ Բեկ փողոցում նորից առաջացել է ճանապարհի փլուզման վտանգ

Երբ 2 տարի առաջ Երևանի Դավիթ Բեկ փողոցում տեղի էր ունեցել ճանապարհի փլուզում, գրեթե 1.5 տարի պահանջվեց, մինչև Երևանի քաղաքապետարանը ճանապարհը հիմնանորոգեց՝ փոխելով պանելային հատվածները, քանի որ դրա տակով Գետառն էր անցնում։ Այդ ամենը Գարեգին Նժդեհի փողոցից դեպի Դավիթ Բեկ փողոց տանող ճանապարհի ձախակողմյան հատվածում էր։ Աշխատանքներ իրականացվեցին նաև աջակողմյան հատվածում։

Մինչդեռ արդեն մի քանի օր է SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում վարորդներից, ովքեր իրենց անհանգստությունն են հայտնում, որ ճանապարհի աջակողմյան հատվածում արդեն ամիսներ առաջ ավարտված գործը հօդս է ցնդել. աշխատանքները կատարվել են ոչ որակյալ, կարծես սրտացավ մոտեցում ցուցաբերված չլինի, ինչի պատճառով էլ եղել են դեպքեր, որ ավտոմեքենաների անվահեծաններ են կոտրվել կամ անվադողեր պայթել։

Թերի աշխատանքը պետք է մտահոգի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, թե ինչու է կարճ ժամանակում նորից ճանապարհը «ճողվածք» ստանում, ու ամեն պահի կա վտանգ, որ այն կփլուզվի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ