copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 14:45 18-02-2026

Սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 7-10 աստիճանով

Փետրվարի 18-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Արագածոտնի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում 24-28մ/վրկ արագությամբ։

Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

​​Երևանում փետրվարի 18-ին ուշ երեկոյան հնարավոր է, 19-ի գիշերը և կեսօրից հետո, 22-ի երեկոյան, 23-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։ Փետրվարի 20-21-ին, 22-ի գիշերը 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

​​​Հանրապետության տարածքում փետրվարի 18-ին կեսօրից հետո, 19-ին, 22-ի ցերեկը, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ գիշերը ձյան, ցերեկը ձնախառն անձրևի տեսքով։

Փետրվարի 20-21-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան`4-8մ/վ, առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում․ փետրվարի 18-ի ցերեկը՝ մինչև 24-28մ/վ, 19-ին, 22-ին՝ 14-18մ/վ արագությամբ, լեռնային առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանը փետրվար 18-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, 19-20-ին աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 7-10 աստիճանով:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ