copy image url
Մամուլ 6 ամիս առաջ - 08:29 18-02-2026

Խոր ընկճախտի մեջ են․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ ՔՊ-ի ներկուսակցական ընտրություններից հետո գործող պատգամավորներից շատերը խոր ընկճախտի մեջ են հայտնվել, քանի որ քիչ ձայն են ստացել եւ տեղ չեն գտել անգամ պատգամավորության թեկնածուների առաջին 100-յակում։ Օրինակ, ՀՀԿ-ից ՔՊ անցում կատարած պատմաբան Շիրակ Թորոսյանը 103 ձայն է ստացել, ՔՊ-ն ճամբարափոխին, ըստ էության, արժանի դաս է տվել։ Երեկ Թորոսյանը չցանկացավ զրուցել մեզ հետ, անհեթեթ պատճառաբանություններ բերեց, թե, միեւնույն է, ինչ խոսի, մենք մեր ուզածն ենք գրելու: Ախալքալաքցի պատգամավորն ակնհայտ դեպրեսիայի մեջ էր, եւ չկարողացանք համոզել, որ մեր հարցերին պատասխանի։

Կապանցի պատգամավոր Մարինա Ղազարյանն էլ, որ ընդամենը 64 ձայն է ստացել, մոտ հինգ րոպե հեռախոսով բացատրում էր, որ չի կարող խոսել, դրսում է` միջոցառման, թեեւ այդ ընթացքում կավարտեինք հարցուպատասխանը։

Առաջին 100-յակից դուրս մնացածների թվում են նաեւ պատգամավորներ Արմենուհի Ղազարյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, որն Արարատ Միրզոյանի «թիկնապահն» է ՔՊ-ում, քանի որ ամուսինը Միրզոյանի աշխատողն է, Էմմա Պալյանը, Միքայել Թումասյանը, Հերիքնազ Տիգրանյանը, որը, ի դեպ, ԱԺ հանձնաժողովի նախագահ է, Գագիկ Մելքոնյանը, Էսթեր Այվազյանը, Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի քույրը՝ Անուշ Քլոյանը, Տիգրան Պարսիլյանը, Վանիկ Օհանյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի