copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 11:16 15-02-2026

Ռուսաստանի զինված ուժերը 2026 թ. փետրվարի սկզբից գրոհում են բոլոր ուղղություններով. Գերասիմով

Փետրվարի երկու շաբաթվա ընթացքում Ռուսաստանի բանակի վերահսկողության տակ է անցել ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք։

Ռուսաստանի զինված ուժերը 2026 թվականի փետրվարի սկզբից գրոհում են բոլոր ուղղություններով. չնայած ձմեռային ծանր պայմաններին, ռազմական հատուկ գործողության գոտում 12 բնակավայր (200 քառակուսի կիլոմետր տարածք) անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը «Կենտրոն» խմբավորման ստուգման ժամանակ։ Տեղեկությունը փոխանցում է ՊՆ մամուլի ծառայությունը։

ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հանդես է եկել այլ հայտարարություններով։

Այսպես, առավել համառ մարտեր են ընթանում «Կենտրոն» զորախմբի պատասխանատվության գոտում. զինվորականները զարգացնում են հարձակումը Դոբրոպոլիեի ուղղությամբ: Ռուսաստանի բանակը նաև շարունակում է ընդլայնել «անվտանգության գոտին» Սումիի և Խարկովի մարզերի սահմանամերձ շրջաններում՝ վերահսկողության տակ վերցնելով Պոպովկա, Սիդորովկա և Չուգունովկա բնակավայրերը: «Արևելք» խմբավորումն ազատագրել է Ստարովկրաինկա, Պրիդորոժնոյե, Զալիզնիչնոյե, Ցվետկովոյե բնակավայրերը։

«Արևմուտք» խմբավորման միավորումները ակտիվ հարձակողական գործողություններ են իրականացնում իրենց պատասխանատվության գոտու լայն ճակատով։ Շարունակվում է Օսկոլ գետի արևելյան ափին շրջափակված հակառակորդի խմբավորման մնացորդների ոչնչացումը։
«Արևելք» խմբավորումը զարգացնում է հարձակումը Զապորոժիեի մարզի արևելյան մասում։

Ուկրաինայի Զինված ուժերի հրամանատարությունն այս ուղղություն է տեղափոխել առավել պատրաստված գրոհային ստորաբաժանումներ՝ փորձելով զսպել ՌԴ զինուժի առաջխաղացումը։

Ուկրաինայի զինված ուժերը զգալի կորուստներ են կրում, որոնք ի վիճակի չեն լրացնել։ Ներկայում Ուկրաինան շեշտը դնում է հարվածային ԱԹՍ-ների քանակի ավելացման վրա։

«Դնեպր» զորքերի խմբավորումը շարժվում է Զապորոժիեի ուղղությամբ՝ ազատագրելով Մագդալինովկա, Պրիմորսկոյե և Զապասնոյե բնակավայրերը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել