copy image url
Ավելին 6 ամիս առաջ - 20:43 13-02-2026

Սննդի համար արվող ծախսերը երկրում էապես աճել են

2020-2024 թվականների ընթացքում մեկ շնչի հաշվով տնային տնտեսությունների սննդի սպառման ծախսերը աճել են, բայց առանձին տարիներին նկատվել են նաև ժամանակավոր անկումներ:

2024 թվականին սննդի համար արվող ծախսերը երկրում էապես աճել են՝ մեկ տարվա կտրվածքով 23 հազար 596 դրամից դառնալով 26 հազար 526 դրամ: Աճը կազմել է 2957 դրամ:

Եթե դիտարկենք աճի շեշտադրումը՝ ըստ տարածքների, ապա կտեսնենք, որ 2024 թվականին ամենախոշոր աճերից մեկը գրանցվել է Արարատի մարզում: 2023-ին ցուցանիշը կազմել է 19 հազար 211 դրամ, 2024-ին՝ 26 հազար 206 դրամ: Աճը կազմել է 6 հազար 995 դրամ: 2024-ին կտրուկ աճ է գրանցվել նաև Արմավիրում՝ 15 հազար 430 դրամից դառնալով 20 հազար 463 դրամ: Աճը կազմել է 5 հազար 33 դրամ:

Սյունիքը շարունակում է ունենալ երկրում ամենաբարձր ծախսերը: Այստեղ աճը շատ չէ, բայց միջին ամսական գումարի չափը մեծ է՝ 2023-ին՝ 30 688 դրամ, 2024-ին՝ 32 852 դրամ: Ամենաչնչին աճը գրանցվել է Լոռու մարզում՝ տարվա կտրվածքով 190 դրամ, հետո՝ Արագածոտնը՝ 960 դրամ:

Սննդի վրա ծախսվող գումարի աճի միտումը կարող է պայմանավորված լինել սննդամթերքի գների բարձրացմամբ: Սննդի սպառման թանկացումը, ըստ ցուցանիշների, կրում է համատարած միտում ու ազդում է բնակչության լայն շերտերի վրա:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը