Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 12:24 12-02-2026

2025 թվականի արդյունքներով՝ արտագաղթը փոխարինվել է ներգաղթի․ Փաշինյան

2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելի է, քան Հայաստանից մեկնած քաղաքացիների թիվը: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ըստ էության, սա նշանակում է, որ 2025 թվականի արդյունքներով՝ արտագաղթը փոխարինվել է ներգաղթի: Մենք տեսնում ենք զբոսաշրջային հոսքերի շատ մեծ փոփոխություն, 2025-ի արդյունքներով՝ այդ թվում օտարերկրյա քաղաքացիների ներհոսքը, 23,000-ով գերազանցել է նախորդող շրջաններին:

Դա տեսանելի է Ամանորի տոնակատարությունների ժամանակ, մենք այդ տոնակատարություններին պետք է վերաբերվենք որպես զբոսաշրջային ապրանք, որովհետև օտարերկրյա զբոսաշրջիկներին գնալով ավելի է հետաքրքրում Հայաստանում Ամանորն անցկացնելը»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար