copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 12:34 11-02-2026

Սխալ էր Վենսի կողմից Հայաստանի ընտրություններին անդրադառնալը․ Սուրեն Սարգսյան

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը գրում է․

«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ հիմա համարյա բան չմնաց ավելացնելու։ Սակայն փորձեմ մի բան էլ ես ասել։

Կարծում եմ՝ Վենսի այցը չպետք է ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել։ Ընդամենը պետք է ճիշտ հասկանալ քաղաքականության նրբությունները և ԱՄՆ շահերը։ Ի դեպ, Թրամփի երկրորդ վարչակազմի օրոք է ԱՄՆ-ը ավելի մոտ է քան երբևէ՝ Հարավային Կովկասում հասնելու նրան, ինչին բոլոր վարչակազմերը ձգտել են շուրջ 30 տարի․ այն է՝ ազդեցություն հաստատել տարածաշրջանում, զրկելով Ռուսաստանին իր ազդեցության գոտուց: Դա չհաջողվեց Բուշ-Կրտսերի վարչակազմին Վրաստանի գործոնի կիրառմամբ, բայց հավանական է, որ այսօր դա կարող է ստացվել Հայաստանի և Ադրբեջանի օգնությամբ։

Մի քանի կարևոր նկատառում։

ԱՄՆ-ը Հայաստանում ներդրումներ չի անելու, այլ թույլ է տալու ամերիկյան ընկերություններին Հայաստանին վաճառել մի քանի միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան տեխնոլոգիաներ և ապրանքներ։ Իրականում հիմա հենց Թրամփի վարչակազմն է, որ աշխարհից ներդրումներ է բերում ԱՄՆ՝ վաճառելով ամերիկյան ապրանքներ, զենքեր և տեխնոլոգիաներ տարբեր պետությունների։

Վենսը չի աջակցում Հայաստանին կամ Ադրբեջանին․ նա առաջ է մղում իր պետության աշխարհաքաղաքական շահերը Կենտրոնական Ասիայից մինչև Եվրոպա, որոնց մի մասը անցնում է TRIPP-ով։ Սա նորմալ երևույթ է։
Նա նաև չի աջակցում Փաշինյանին, այլ աջակցում է նրան, ով կսպասարկի այն օրակարգը, որը ձեռնտու է ԱՄՆ-ին, և սա նույնպես նորմալ ռեալպոլիտիկ է։

Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ-ի համար փոխգործակցության տեսանկյունից գտնվում են նույն հարթության վրա։ Սակայն Ադրբեջանի կարևորությունն ավելի մեծ է՝ հաշվի առնելով տասնյակ գործոններ։
Ինչպես արդեն ասեցի, ԱՄՆ կառավարությունը ներդրումներ չի անում․ այն վառում է «կանաչ լույս» ներդրումների համար և տալիս համապատասխան թույլտվություններ տեխնոլոգիաների արտահանման համար։ Նույնը արվել է Հայաստանի և Ադրբեջանի համար։ Թե ով որքան կկարողանա օգտվել դրանից, կախված է այդ երկրի իշխանությունների ունակություններից։

Գերիների հարցում Վենսի հայտարարությունը՝ հարցը բարձրացնելու առումով, փաստորեն մնաց զուտ խոսքի մակարդակում, և սա ցավալի է ԱՄՆ հաջորդ նախագահի հիմնական թեկնածուի համար։

Ադրբեջանին վաճառվող անվտանգային և հետախուզական սարքավորումները Հայաստանի դեմ չեն, այլ ուղղված են Իրանի հետ ծովային/ցամաքային սահմանի պաշտպանությանը:

Ինչ վերաբերում է ցեղասպանության մասին թվիթը ջնջելուն, ապա սա շատ անլուրջ քայլ է և Վենսի թիմի բացթողումն է:

Սխալ էր Վենսի կողմից Հայաստանի ընտրություններին ընդհանրապես անդրադառնալը։ Վերջիվերջո վերջին տասնամյակում ամերիկյան թիվ մեկ քաղաքական թեման եղել է ընտրություններին Ռուսաստանի կամ այլ պետությունների կողմից միջամտությունը և դրա անթույլատրելիությունը»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին