Ներքին 6 ամիս առաջ - 11:15 11-02-2026

Նախատեսվում է պատվովճար՝ 2 տարվա դեպքում՝ 1.5 միլիոն, 5 տարվա դեպքում՝ 5 մլն դրամ. Սուրեն Պապիկյան

Առաջարկվող կարգավորման նպատակն է լրացուցիչ նյութական մոտիվացիա ստեղծել հիմնականում 24-25 տարեկան զինծառայողների համար, շարունակելու պայմանագրային զինվորական ծառայությունը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, ԱԺ նիստում ասել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Կառավարության օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված զինվորական ծառայության, և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի համաձայն վերանայվում են պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը, «Պաշտպան Հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողներն ատեստավորված են՝ համարվելու ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով՝ պայմանով, որ զինծառայողը նշանակվել է ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոն:

Ներկայումս «Պաշտպան Հայրենյաց» ծրագրով շուրջ 4,000-ից ավելի պարտադիր ժամկետային զինծառայողներ են անցել պայմանագրային զինվորական ծառայության: Առաջարկվում է «Պաշտպան Հայրենյաց» ծրագրով 5 ամյա առաջին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո 2 կամ 5 տարով հերթական պայմանագիր կնքող զինծառայողների համար ևս նախատեսել պայմանագրի ժամկետի ավարտելուց հետո պատվովճար ստանալու հնարավորություն, 2 տարվա դեպքում՝ 1.5 միլիոն, 5 տարվա դեպքում՝ 5 մլն դրամ»,- նշել է նա:

Նրա խոսքով՝ առաջարկվող կարգավորման նպատակն է լրացուցիչ նյութական մոտիվացիա ստեղծել հիմնականում 24-25 տարեկան զինծառայողների համար՝ շարունակելու պայմանագրային զինծառայությունը՝ նրանց դիտարկելով որպես արհեստավարժ զինված ուժեր ունենալու՝ Կառավարության տեսլականի հիմնական կրողներ, որոնց փաստացի աշխատանքային գործունեությունը կապվում է ԶՈՒ-ում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հետ:

ԱԺ-ն քվեարկությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն առաջին ընթերցմամբ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ