copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 23:14 10-02-2026

Դավիթ Բեկի պողոտայում մարդաբոյ փոսերը 25-ից ավելի մեքենաների անվադողերն են պայթեցրել ու անվահեծաններ կոտրել. shamhsyan.com

Այսօր՝ փետրվարի 10-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Դավիթ Բեկի պողոտայում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ նշված պողոտայի մի քանի կիլոմետրանոց հատվածում հսկայական փոսերը իսկական պատուհաս են դարձել 25-ից ավելի վարորդների համար։

Տարբեր մակնիշի ավտոմեքենաներ հայտնվել են փոսերում, ինչի հետևանքով կամ անվահեծաններն են կոտրվել, կամ անվադողերն են պայթել։

Երջանիկ պատահականությամբ, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: