copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 23:01 10-02-2026

ԵՄ խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին

Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ Մունիր Սաթուրին, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ Նիլս Ուշակովսը, Հայաստանի ու Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցողներ Միրիամ Լեքսմանն ու Դան Բառնան հանդես են եկել համատեղ հայատարարությամբ՝ դատապարտելով Ադրբեջանում պահվող հայ գերիիների գործերով փետրվարի 5-ին Բաքվի ռազմական դատարանի կայացրած վճիռը՝ զգուշացնելով, որ դա կարող է վնասել Հարավային Կովկասում ձևավորվող փխրուն, բայց դրական խաղաղության մթնոլորտին։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ, պատգամավորները խորը ափսոսանքով են արձանագրել Բաքվի դատարանում կայացված վճիռները՝ ընդգծելով, որ դրանք ներառում են նաև ցմահ ազատազրկման հինգ դատավճիռ։

Համատեղ հայտարարությունը շեշտում է, որ դատական այս զարգացումները տեղի են ունենում զգայուն փուլում, երբ անցած տարվա ընթացքում Հայաստան–Ադրբեջան հարաբերություններում նկատվել են խաղաղության և վստահության որոշակի ազդակներ։

Պատգամավորները հիշեցնում են, որ 2025 թ. օգոստոսի 8-ին կողմերը Վաշինգտոնում հայտարարեցին առաջընթացի մասին և նախաստորագրեցին «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի