Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 19:38 10-02-2026

Ուկրաինայի ԶՈւ-ն Զապորոժիեում հարձակվել է հուղարկավորության թափորի վրա, քահանա է զոհվել

Ուկրաինայի զինուժը Զապորոժիեի մարզի Սկելկի գյուղում հարձակվել է հուղարկավորության թափորի վրա, 6 մարդ վիրավորվել է, մեկը՝ զոհվել։

Այս մասին հայտնել է մարզպետ Եվգենի Բալիցկին:
«Վեց մարդ տարբեր աստիճանի բեկորային վնասվածքներ են ստացել, մեկ մարդ զոհվել է»,- տելեգրամյան ալիքում գրել է Բալիցկին։

Ռուս ուղղափառ եկեղեցու Բերդյանսկի թեմը հայտնել է, որ մահացածը Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցու քահանա Սերգեյ Կլյախինն է։

58-ամյա քահանան երկար տարիներ եկեղեցու բարօրության համար կատարած աշխատանքի համար Կիևի և համայն Ուկրաինայի միտրոպոլիտի կողմից արժանացել է բազմաթիվ եկեղեցական շքանշանների և քահանայի համար բարձրագույն պարգևի՝ խույր կրելու իրավունքի: