Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 21:51 09-02-2026

Տերյանն ընդամենը 23 տարեկանում մտավ հանճարների աշխարհ՝ միանգամից. Առուշան Հակոբյան

ՀՀ պետական և քաղաքական գործիչ Առուշան Հակոբյանը խոսեց Վահան Տերյանի ծննդյան 141-ամյակի կապակցությամբ և նշեց, որ գեղատեսիլ Գանձայում ծնված բանաստեղծի ստեղծագործական և հասարակական գործունեությունը զարմանալի ու ընդարձակ էր:

Նա ընդգծեց, որ Տերյանը, ընդամենը 10–13 տարվա ընթացքում, անցավ Գանձայի, Ախալքալաքի, Ներսիսյան և Լազարյան ճեմարանները, Պետերբուրգի և Մոսկվայի համալսարանները, ստեղծագործեց և ընդգրկվեց քաղաքական, հասարակական և բարեգործական ոլորտներում:

Հակոբյանն ասաց. «Տերյանը ընդամենը 23 տարեկանում մտավ հանճարների աշխարհ՝ միանգամից»:

Նա հավելեց, որ Տերյանի ժամանակաշրջանի հայ գրականության ասպարեզը լի էր մեծանուն գործիչներով, ինչպես Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Մեծարենցը, և նշեց, որ Տերյանը, համեմատվելով նրանց հետ, ստեղծեց յուրահատուկ ազդեցություն: Առուշան Հակոբյանը պատմեց նաև Տերյանի մտերիմների՝ Պողոս Մակինցյանի հետ նամակագրության մասին. նա ընդգծեց, որ այս նամակները ոչ միայն անձնական հաղորդակցություն էին, այլև ստեղծագործական բնույթ ունեին, արտացոլում էին ժամանակի սոցիալական, քաղաքական և մշակութային իրադարձությունները, և հիմա դրանք արժեքավոր աղբյուր են հետազոտողների համար:

Նա եզրափակեց իր խոսքը՝ ընդգծելով. «Շատ բան կա ուսումնասիրելու, Տերյանը այդպիսին է, և այս նամակների հրապարակումը նոր հարստություն է ներկայացնում հայ գրականության համար»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
23:10 Հրաձգության Հայաստանի հավաքականը թիմային պայքարում աշխարհի չեմպիոն է
22:49 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 5 տարի է` չի աշխատում. մեղավորը նախագիծն է