copy image url
Արտաքին 5 ամիս առաջ - 22:24 09-02-2026

10 տարում Թուրքիան 1.2 տրիլիոնի ներմուծում է արել բարձր տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն տվյալներ է հրապարակել վերջին 10 տարվա ընթացքում բարձր և միջին տեխնոլոգիաների ոլորտում ներմուծման ծավալների վերաբերյալ։

10 տարվա ընթացքում Թուրքիան 1 տրիլիոն 228 մլրդ դոլարի ներմուծում է կատարել, իսկ արտահանման ծավալները կազմել են 776 մլրդ դոլար։

2016-ից ի վեր Թուրքիայի բարձր և միջին տեխնոլոգիական արտադրանքի ընդհանուր ներմուծումը գերազանցել է 1.228 տրիլիոն դոլարը: 2025-ը վերջին 10 տարվա ընթացքում ներմուծման ամենաբարձր ցուցանիշ ունեցող տարին էր՝ 132 միլիարդ դոլար:

2025-ի դեկտեմբերին բարձր տեխնոլոգիական արտահանումը հասել է 1.55 մլրդ դոլարի, ինչը վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշն է։ Միջին-բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանումն աճել է 18.8%-ով՝ հասնելով 10.188 մլրդ դոլարի, մինչդեռ ներմուծումն աճել է 14.2%-ով՝ հասնելով 12.776 մլրդ դոլարի: Միայն 2025-ի դեկտեմբերին Թուրքիայի առևտրային դեֆիցիտը բարձր և միջին տեխնոլոգիական ապրանքախմբերում հասել է 5.275 մլրդ դոլարի:

Վերջին 10 տարվա ընթացքում Թուրքիայի ամենաբարձր տեխնոլոգիական դեֆիցիտը կազմել է 59.389 մլրդ դոլար և գրանցվել է 2023-ին, իսկ ամենացածր դեֆիցիտը կազմել է 20.483 մլրդ դոլար՝ 2019-ին։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել