Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 11:46 09-02-2026

Ֆասթ Բանկն ու Visa-ն ամփոփել են գործակցության մեկ տարին

Ֆասթ Բանկը և Visa միջազգային վճարահաշվարկային համակարգը, ամփոփելով գործակցության մեկ տարին, արձանագրել են համատեղ նախագծի նշանակալի հաջողություններն ու ձեռքբերումները․ կարճ ժամանակահատվածում ընկերությունները հասցրել են իրականացնել մի շարք համատեղ նախաձեռնություններ և արշավներ: Ընդամենը մեկ տարվա ընթացքում Ֆասթը ձևավորել է քարտապանների մեծ համայնք և խոսուն ներկայություն։

Visa վճարահաշվարկային համակարգի Կովկասում և Մոլդովայում տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն հպարտությամբ է խոսել Ֆասթ Բանկի և Visa-ի գործընկերության մասին․ «Մեր գործակցությունն սկսվեց այն ժամանակ, երբ Ֆասթ Բանկը կատարեց համարձակ քայլ՝ դառնալով Visa-ի լիիրավ անդամ և պատրաստ լինելով թողարկել քարտեր և մատուցել էքվայրինգի ծառայություններ։ Այդ ժամանակից ի վեր մենք տպավորիչ առաջընթաց ենք գրանցել։ Միասին մենք զրոյից կառուցել ենք հզոր վճարային ենթակառուցվածք՝ մշակելով ժամանակակից վճարման մեթոդներ և թողարկելով նորարարական պրոդուկտներ։ Ես հպարտ եմ, որ մեր համատեղ ջանքերի արդյունքում Visa Infinite-ը հասանելի դարձավ Ֆասթ Բանկի հաճախորդներին՝ ամրապնդելով Հայաստանի պրեմիում սեգմենտը։ Շնորհակալություն, Ֆասթ Բա՛նկ, ձեր վստահության, նպատակասլացության և կատարելությանը մշտապես ձգտելու համար։ Շնորհավորում եմ մեր գործընկերության առաջին տարեդարձը՝ նայելով դեպի ավելի պայծառ ապագա», - ասել է նա։

Ֆասթ Բանկն իր հաճախորդներին այսօր առաջարկում է քարտերի լայն տեսականի՝ Visa Digital, Visa Classic, Visa Gold, Visa Infinite, Visa Infinite Metal և Visa Business Platinum: Visa քարտերը Ֆասթ Բանկի ստեղծագործական թիմի մտահաղացմամբ ներկայացված են ինքնաոճ դիզայնով՝ ակնով, որը խորհրդանշում է ապագայի զարկերակն զգալու Բանկի տեսլականը։ Յուրաքանչյուր ԱկնՔարտ ունի բազմաթիվ առավելություններ:

Ֆասթ Բանկի քարտային տեխնոլոգիաների դեպարտամենտի ղեկավար Անի Արշակյանը նշել է․ «2023 թվականին Ֆասթ Բանկը մեծ աշխատանքներ է իրականացրել Visa վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ քարտեր թողարկելու ուղղությամբ, և այդ ընթացքում իրականացրել ենք մեծ տեխնիկածրագրային առաջադրանքներ, քարտերի դիզայնի յուրօրինակ աշխատանք: Ես հույս չեմ հայտնում, այլ համոզված եմ, որ Visa վճարահաշվարկային համակարգի հետ մեր համատեղ ձեռքբերումները շարունակվելու են, և այդ համակարգի հետ մեր համագործակցությունը կարող եմ համարել մեր լավագույն նախագծերից մեկը»։

Ֆասթ Բանկն ակտիվ համագործակցության մեջ է Visa վճարահաշվարկային համակարգի գործընկերների հետ և իրականացնում է քայլեր նոր պրոդուկտների ու հնարավորությունների ներդրման ուղղությամբ։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ