Ներքին Տեսանյութ ԲիզնեսLab 6 ամիս առաջ - 20:00 08-02-2026

Գրականությունից ու սպորտից դեպի արտադրություն․ Արթուր Սարգսյանի բիզնես մտածողությունը

«Բիզնես Lab»-ը ուսումնասիրում է բիզնեսի ճանապարհը բիզնեսի ներսից դուրս՝ մտածողությունից դեպի արտադրանք, համակարգ և մշակույթ։ Այստեղ խոսվում է ոչ միայն հաջողված նախագծերի ու թվերի մասին, այլ նաև որակի, գործընթացների, սխալների, դասերի և այն որոշումների մասին, որոնք հաճախ մնում են աննկատ, բայց հենց դրանք են որոշում բիզնեսի իրական դիմագիծը։

Այս թողարկման հյուրն է «Դեկկա» ընկերության համահիմնադիր տնօրեն Արթուր Սարգսյանը։ «Դեկկան» կահույքի արտադրություն է, որը չի աշխատում զանգվածային շուկայի համար, այլ առաջարկում է ինդիվիդուալ լուծումներ՝ կենտրոնանալով դիզայնի, ֆունկցիոնալի և որակի վրա։

Հաղորդման ընթացքում խոսում ենք Դեկկայի ստեղծման գաղափարի, արտադրական բիզնեսի իրական դժվարությունների, որակ ապահովելու և մարդուց կախվածությունը նվազեցնող համակարգեր կառուցելու մասին։

Քննարկում ենք արագ աճի և երկարաժամկետ արժեք ստեղծելու միջև ընտրության ազդեցությունը բիզնեսի վրա, ինչպես նաև արտադրողների այսօրվա հիմնական խնդիրներից։ Հատուկ անդրադարձ ենք կատարել Արթուր Սարգսյանի անձնական ճանապարհին։ Նա պրոֆեսիոնալ մարզիկ է, քիքբոքսի միջազգային վարպետ, Հայաստանի բազմակի չեմպիոն։

Զրուցել ենք, թե ինչ է սպորտը տվել նրան որպես ղեկավար և բիզնեսմեն, ինչ ընդհանրություններ ու տարբերություններ կան բարձր մակարդակի սպորտի և բիզնեսի միջև, ինչպես նաև գրականության դերի մասին՝ մտածողության և որոշումների ձևավորման գործում։

Այս թողարկումը նրանց համար է, ովքեր ուզում են հասկանալ, թե ինչ մտածողություն է պետք իրական արտադրական բիզնես կառուցելու համար և ինչ գին ունի որակն ու համակարգը երկարաժամկետ հաջողության ճանապարհին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին