copy image url
Ներքին Միտք 5 ամիս առաջ - 10:16 08-02-2026

Պետությունը՝ ի դեմս վարչապետի, բազմաթիվ հարթություններում միջամտել է եկեղեցու ինքնավարությանը, ներքին կյանքին և նույնիսկ ծեսերին. զեկույց

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հրապարակել է հրատապ զեկույց՝ ՀՀ իշխանությունների կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարությանը միջամտելու շարունակվող արշավի վերաբերյալ

Զեկույցում ներկայացված են կրոնական կազմակերպությունների ինքնավարության վերաբերյալ իրավունքի միջազգային չափանիշները, որոնց պարտավոր են հետևել ՀՀ իշխանությունները։

Նշված արշավի ընթացքում պետությունը՝ ի դեմս վարչապետի, ուժային կառույցների, այլ պաշտոնյաների, արդեն նաև՝ դատարանի, բազմաթիվ հարթություններում միջամտել է ՀԱՍԵ ինքնավարությանը, ներքին կյանքին և նույնիսկ ծեսերին։ Միջամտությունները դրսևորվել են ինչպես Եկեղեցու և նրա առանձին անդամների՝ արտահայտման ազատության և այլ իրավունքների մերժմամբ, այնպես էլ ներքին գործերի վրա ազդելու փորձերով։

Հաշվի առնելով Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիայի մեկնաբանությունները՝ նախկին հոգևոր սպասավոր Արման Սարոյանը, ինչպես նաև եկեղեցու «բարենորոգում» պահանջող այլ հոգևորականները, չեն օգտվում կրոնական համայնքի ներսում անհամաձայնություն արտահայտելու իրավունքից: Իրենց տարաձայնությունների պարագայում կրոնի ազատությունը կարող է իրացվել համայնքը ազատորեն լքելու հնարավորությամբ։

Եթե նման իրավունքից չեն օգտվում կրոնական կազմակերպության անդամները, այսինքն՝ կրոնական պաշտոն զբաղեցնողները, ապա պարզ է որ առավել ևս չեն օգտվում եկեղեցու հետևորդները, որպիսին իրեն համարելով էր ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանը ներկայացնում Կաթողիկոսի փոփոխության պահանջը։

Թեմակալ Առաջնորդի, ինչպես նաև այլ եկեղեցական պաշտոնին նշանակելը կամ ազատելը բացառապես Կաթողիկոսի և եկեղեցու հայեցողությունն է, որով արտահայտվում են նրա հավատալիքները և պահպանվում իրենց կրոնական ավանդույթները։ Նման կրոնական պարտականություններ որևէ անհատի վստահելու պահանջի լիազորություն պետությունը չունի։

Իրավական չափանիշների մանրամասները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան որոշումների հղումները, եզրակացություններն ու առաջարկությունները հասանելի հրատապ զեկույցում՝ հետևյալ հղումով

Սույն զեկույցի անգլերեն տարբերակը շուտով կհրապարակվի և կներկայացվի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող միջազգային կազմակերպություններին, որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը, նրանց մասնագիտացված գրասենյակներին և համապատասխան պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ ՀՀ-ում և այլ երկրներում գործող իրավապաշտպան կազմակերպություններին։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի