Սպորտ 6 ամիս առաջ - 20:00 07-02-2026

ՍպորտZone. Ռաֆայել Աբրահամյանի անցած ուղին. Կյոկուշինից ֆուտբոլ, ապա ՄՄԱ

Oragir.News-ը շարունակում է իր սպորտային հաղորդաշարը՝ «ՍպորտZone»-ը, որի ընթացքում խոսում ենք մարզիկի հաղթանակների, տիտղոսների, փորձությունների և արժեքների մասին։

«ՍպորտZone»-ի այս թողարկման հյուրն է ՄՄԱ մարզիկ Ռաֆայել Աբրահամյանը, առավել հայտնի «Բուֆալո» մականունով։ Զրույցի ընթացքում մարզիկը պատմում է իր անցած ուղու մասին, հոգեբանական դիմակայության, ռինգում պայքարի մասին, թե ինչպես է փորձում մրցման ընթացքում երբեք ցույց չտալ ցավն ու վնասվածքները, անգամ կոտրված ձեռքով պայքարելիս, որպեսզի մրցակիցը չկռահի իր վիճակը։ Ռաֆայել Աբրահամյանը խոսում է վնասվածքների, վիրահատությունների, ինչպես նաև մրցումներից առաջ մինչև 16 կիլոգրամ քաշ գցելու, վերականգնման բարդ գործընթացից։

Զրույցի ընթացքում Ռաֆայելն անդրադարձել է նաև իր մարզչին և նրա հետ ունեցած հարաբերություններին։

Հաղորդման ընթացքում մարզիկը կիսվել է իր հետևորդների հետ կապված հետաքրքիր պատմություններով, ինչպես նաև երեխաների հետ հանդիպումների և շփումների մասին․ վերջին երկու տարվա ընթացքում նա հանդիպել է 39 երեխայի հետ՝ փորձելով մոտիվացնել և ոգեշնչել նրանց։

Ռաֆայել Աբրահամյանը պատմում է իր սպորտային ճանապարհի մասին՝ սկսած կյոկուշինից, ապա ֆուտբոլից և ի վերջո՝ ՄՄԱ-ից։ Նրա խոսքով՝ ՄՄԱ-ում անհրաժեշտ է համադրել տարբեր մարզաձևեր՝ բոքս, ըմբշամարտ և այլ ուղղություններ։ Զրույցի ընթացքում նա խոսում է նաև Գեղարդ Մուսասիի հետ ունեցած իր կապի մասին։

Հատուկ անդրադարձ է կատարվում Ռաֆայել Աբրահամյանի կյանքի ամենացավոտ էջերից մեկին՝ 44-օրյա պատերազմում եղբոր կորստին։

Զրույցի ընթացքում շեշտվում է նաև այն միտքը, որ ժամանակակից մարզիկը պետք է կարողանա ճիշտ ներկայացնել ինքն իրեն՝ թե՛ ռինգում, թե՛ դրանից դուրս։

Թողարկման վերջում հնչում են նաև բլից հարցեր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը