copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 12:55 07-02-2026

Արագածոտնի մարզում մերկասառույցի պատճառով առաջացել է մոտ 18 կիլոմետրի հասնող խցանում

Այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արտաշավան բնակավայրից մինչև Քուչակ տանող մոտ 18-կիլոմետրանոց ճանապարհահատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով առաջացել է հսկայական խցանում։

Ճանապարհն սպասարկող ճանշինը ոչ մի աշխատանք չի իրականացրել այն մաքրելու, աղ ու ավազի խառնուրդով մշակելու համար։

Հսկայական խցանումն էլ արդեն 2 ժամ է՝ պահպանվում է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում