copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 15:00 07-02-2026

Ֆիդանն ու Կոսը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ հանդիպման ընթացքում քննարկել է անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, ինչպես նաև Մաքսային միությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Կողմերը վերահաստատել են Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունների ռազմավարական նշանակությունը՝ տարածաշրջանային ու տնտեսական կայունության ապահովման համատեքստում։

Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանային կապակցվածության օրակարգի շուրջ առավել սերտ համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն պետք է ներառի էներգետիկայի, տրանսպորտի, թվային կապի և առևտրի ոլորտները։ Նման մոտեցումը, նրանց գնահատմամբ, կնպաստի Սևծովյան տարածաշրջանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի կայունությանը, տնտեսական աճին և կայուն զարգացմանը։

Հանդիպման ընթացքում Հաքան Ֆիդանը ընդգծել է Մաքսային միության արդիականացման անհրաժեշտությունը, մինչդեռ Մարթա Կոսը շեշտել է, որ ԵՄ–Թուրքիա հարաբերությունների առանցքային բաղադրիչներից են օրենքի գերակայության և ժողովրդավարական չափորոշիչների շուրջ շարունակական երկխոսությունը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը