Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 ամիս առաջ - 14:00 07-02-2026

ԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են մարտին խաղաղության հասնելու և ընտրությունների անցկացման հնարավորությունը

Reuters-ի փոխանցմամբ՝ երեք աղբյուրների տվյալներով, ամերիկացի և ուկրաինացի բանակցողները քննարկել են բավական հավակնոտ նպատակ՝ արդեն մարտին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության կարգավորման համաձայնության հասնելը։

Հինգ աղբյուրների խոսքով՝ ԱՄՆ–Ուկրաինա բանակցությունների ընթացքում դիտարկվող մեխանիզմի համաձայն՝ հնարավոր ցանկացած համաձայնագիր պետք է ներկայացվի ուկրաինացի ընտրողների հաստատմանը՝ համապետական ընտրությունների հետ միաժամանակ անցկացվող հանրաքվեի միջոցով։

Երկու աղբյուր նշել են, որ ամերիկացի բանակցողները կանխատեսել են՝ Դոնալդ Թրամփը, ամենայն հավանականությամբ, առաջիկա ամիսներին կկենտրոնանա ներքին օրակարգի վրա՝ հաշվի առնելով նոյեմբերին սպասվող Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները։ Սա կարող է սահմանափակել ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների ժամանակն ու քաղաքական հնարավորությունները խաղաղության համաձայնագիր կնքելու հարցում։
Նույն աղբյուրների համաձայն՝ կողմերը քննարկել են նաև մայիսին ընտրությունների և հանրաքվեի կազմակերպման հնարավորությունը։

Այդուհանդերձ, բանակցություններին տեղյակ մի շարք աղբյուրներ ԱՄՆ-ի առաջարկած ժամանակացույցը գնահատել են որպես «անիրատեսական»՝ նշելով, որ Ուկրաինայի ընտրական մարմինների հաշվարկներով գործող պայմաններում ընտրությունների կազմակերպման համար անհրաժեշտ կլինի մոտ վեց ամիս։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան