copy image url
Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 23:10 05-02-2026

Ատոմակայանը փակում են. ինչ վտանգների առջև է կանգնած Հայաստանի էներգետիկ անվտանգությունը կամ ապագան. Մարուքյան

ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը յութուբյան ալիքում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.

Հայաստանի իշխանությունը կայացրել է որոշում, որը կարող է կործանարար լինել մեր պետականության համար։ Մեծամորի ատոմակայանին փոխարինելու է գալիս փոքր մոդուլային ռեակտորների անհայտ տեխնոլոգիան։

Ինչո՞ւ է գործադիրը հրաժարվում փորձարկված և անվտանգ Ջրաջրային ռեակտորներից (ՋՋԷՌ) և ընտրում մի ուղի, որը մասնագետները որակում են որպես վաղաժամ և խիստ ռիսկային։ Մինչ նախարար Դավիթ Խուդաթյանը խոսում է ճկունությունից, իրականությունը տագնապալի է. աշխարհում դեռևս չկա ոչ մի շահագործվող նմանատիպ կայան։

Արդյո՞ք սա զուտ ինժեներական ընտրություն է, թե՞ աշխարհաքաղաքական հրահանգ՝ ուղղված Ռուսաստան ի հետ ատոմային կապերի վերջնական խզմանը։ ՄԱԿ-ի փորձագետները պնդում են՝ Հայաստան ը գտնվում է Արևմուտքի ճնշման տակ, իսկ Փաշինյանի կաբինետը զոհաբերում է մեր էներգետիկ ինքնիշխանությունը։

Այն ժամանակ, երբ Թուրքիա ն ռուսական միջոցներով կառուցում է հզոր «Աքքույու» ատոմակայանը, Հայաստանը կանգնած է սեփական ռազմավարական օբյեկտը փակելու և թշնամուց կախվածության մեջ ընկնելու վտանգի առաջ։ Արդյո՞ք սա պետության քանդման հետևողական ծրագիր է, թե՞ հերթական վտանգավոր փորձարկումը սեփական ժողովրդի վրա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ