Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 22:16 05-02-2026

Փաշինյանի շնորհավորանքը Ադրբեջանին թուլության նշան չէ, չենք կարող զրոյացնել նույնիսկ ձևական շփումները. քաղաքացի

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքացին, անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ Ադրբեջանի ժողովրդին իսլամական տոնի առթիվ շնորհավորանքին, նշեց, որ դա համարում է ընդունելի քայլ և չի կապում քաղաքական համակրանքի հետ։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում ապրելով՝ ամբողջական մեկուսացումը իրատեսական չէ, իսկ նվազագույն, ձևական հաղորդակցությունը կարող է ազդեցություն ունենալ հասարակության և հատկապես երիտասարդության զարգացման վրա։

«Նորմալ եմ համարում, որ շնորհավորել է․ ոչ նրա համար, որ կողմնակից եմ, այլ որովհետև մենք մի տարածաշրջանում ենք ապրում և չենք կարող լիովին զրոյացնել նույնիսկ ձևական շփումները»,- ասաց քաղաքացին։

Նա նաև ընդգծեց, որ ձևական շնորհավորանքը չպետք է դիտարկել որպես թուլության նշան՝ շեշտելով, որ հիմնական խնդիրը պետական և հասարակական դիմադրողականությունն է, ոչ թե արձանագրային ժեստերը։

«Հարցը նրանում չէ՝ շնորհավորեցիր, թե չէ, այլ նրանում՝ թույլ տալի՞ս ես, որ քեզ իշխեն, թե ոչ։ Դա արդեն մեր՝ հասարակության պատասխանատվությունն է»,- հավելեց զրուցակիցը։

Մանրամասները` տեսանյութում :

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի

Ձեզ գուցե հետաքրքրի