copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 17:59 05-02-2026

ՔՊ-ն խաղաղությունից է խոսում, Ադրբեջանը՝ պատանդներին ցմահ ազատազրկման դատապարտում

«Ես կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունենում այսօր, պարզապես ամենամեծ ցինիզմն է․ աներևակայելի մի բան, որի նմանը համաշխարհային պատմության մեջ դժվար թե երկրորդ անգամ հանդիպի։ Սա մեր ժողովրդի համար ամենամեծ խայտառակությունն է»,- Oragir.News-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ այսօր կայացված ցմահ ազատազրկման դատավճիռներին։

«Մի կողմից Հայաստանի գործող ղեկավարությունը խոսում է խաղաղության գործընթացից, իսկ մյուս կողմից՝ նույն այդ գործընթացի ֆոնին Ադրբեջանը դատապարտում է Հայաստանի ներկայացուցիչներին՝ նրանց համարելով հանցագործներ։ Սա չափազանց ցինիկ իրավիճակ է։

Այս պայմաններում հայ հասարակության միակ բնական արձագանքը պետք է լիներ համընդհանուր վրդովմունքը՝ և ոչինչ ավելին։ Որովհետև այն, ինչ այսօր տեղի է ունենում, առաջին հերթին խոցում է մեր արժանապատվությունը, խաթարում է մեր ժողովրդի հոգեվիճակը»,– ասաց նա։

Բոզոյանի խոսքով՝ տեղի ունեցողը խայտառակություն է, և Հայաստանի ժողովուրդը այս խայտառակությունից դեռ շատ երկար ժամանակ չի կարողանալու դուրս գալ։

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում, պարզապես շարքային քաղաքական գործընթաց չէ։ Դա նույնիսկ քաղաքական ձևակերպումներով դժվար է բնութագրել։ Սա հանցագործության նման մի բան է։ Աշխարհը տեսնում է այս ամենը և զարմանում է հայ ժողովրդի վրա՝ թե ինչպե՞ս է նա հանդուրժում այս ամենն իր պատմության մեջ»,– ընդգծեց քաղաքագետը։

Ք.Ս.

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին