copy image url
Մամուլ 7 ամիս առաջ - 07:50 05-02-2026

Փորձելու են համայնքապետերին «իրենցով անել». Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի օրվա իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, առաջիկա ամիսներին հնարավոր ու անհնար, այդ թվում՝ ոչ օրինական միջոցներ են կիրառելու ընտրություններում փոքրիշատե նորմալ արդյունքներ ունենալու համար, քանի որ օրինական, արդար ճանապարհով նրանք ոչ մի կերպ իշխանություն պահել չեն կարող:

Մեր ունեցած տեղեկություններով, այդ շարքում իրենց առջև խնդիր են դրել խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմադիր համայնքապետերին կա՛մ «իրենցով անել», կա՛մ էլ բռնաճնշումների հերթական ալիքն սկսել նրանց դեմ, որ աշխատեն իշխանությունների համար։

Արդեն իսկ մի քանի համայնքապետեր, որոնք հայտնի էին իրենց ընդդիմադիր հայացքներով, այլևս ոչ միայն hակաիշխանական հայտարարություններով հանդես չեն գալիս, այլև որոշները, մեր տեղեկություններով, մտադիր են խորհրդարանական ընտրություններում աշխատել ՔՊ-ի համար։

Ըստ կուլիսային խոսակցությունների, այդ առումով բավական պարզ է իրավիճակը Սյունիքում, որտեղ Գորիսի և Կապանի համայնքապետերը աշխատելու են գործող իշխանությունների համար։ Իրավիճակը, մեր աղբյուրների փոխանցմամբ, նույնական է Ապարանում, որտեղ համայնքապետ Կարեն Եղիազարյանը լիովին անցել է գործող իշխանությունների կողմը, անգամ աջակցում է Փաշինյանի հակաեկեղեցական քաղաքականությանը։

Ավելին, Եղիազարյանը գործող իշխանություններին և մասնավորապես մարզպետին խոստացել է անձամբ իր միջոցներով 2-3 շտաբ բացել և աջակցել ՔՊ-ի քարոզարշավին Ապարանում և հարակից գյուղերում։ Ապարանում խոսում են, որ համայնքապետն ուրացել է նաև Գարեգին Բ կաթողիկոսին, որի աջակցությունը վայելում էր բավական երկար ժամանակ։ Համայնքապետն անձամբ հանդիպել է մի քանի քահանաների, հորդորել նրանց, որ աջակցեն Փաշինյանի հակաեկեղեցական արշավին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ