copy image url
Ներքին Միտք 7 ամիս առաջ - 22:25 04-02-2026

Պետք է թիրախային խփել մեկ նշանակետի՝ միտված իշխանությունը բռնազավթած թափառախմբի հեռացմանը. Խաչիկ Գալստյան


Փաստաբան Արսեն Բաբայանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի նամակը կալանավայրից:

«Արտաքին աշխարհից կտրված վիճակում, երբ ուղեղդ ազատ է ամեն տեսակ տեղեկատվական աղբից և աղմուկից՝ ավելի պարզ ու տեսանելի է այս իշխանություններից ազատվելու բանաձևը, ընդ որում, խնդիրը ընդդիմադիր դաշտում է, որը հնարավորինս պետք է պարզեցնել, որպեսզի ընտրողը մաքսիմալ հեշտ կողմնորոշվի իր քաղաքական նախընտրության մեջ։

Երկրորդը՝ պարզել, վերջապես, ընդդիմադիր բևեռների միջև փոխհարաբերությունները, և հանուն նեղ անձնական ամբիցիաների չփոշիացնել սրանից ազատագրվելու աղոտ հույսերը։

Երրորդ՝ պարզել միմյանց համագործակցության ձեռքերը և թիրախային խփել մեկ նշանակետի՝ միտված իշխանությունը բռնազավթած թափառախմբի հեռացմանը։

Չորրորդ՝ պարզապես հավատալ և վստահել միմյանց ՝ ամուր պահելով թիկունքն ու կողքերը։
Եվ կլինի այն, ինչ կլինի, չէ՞ որ ամեն հանճարեղ բան պարզության մեջ է։
Պարզ է, չէ՞։

Դե ուրեմն, անցանք գործի:»։
Արմավիր ՔԿՀ, 04.02.2026թ.
Խաչիկ Գալստյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ