Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 20:12 04-02-2026

Սահմանադրության տեքստը կհրապարակվի մարտին․ Սրբուհի Գալյանն ամփոփում է 2025-ը

Այսօր Սրբուհի Գալյանն իր մամուլի ասուլիսում ներկայացրեց Արդարադատության նախարարության առաջնահերթ ծրագրերն ու ընթացիկ կարևոր խնդիրները՝ իրավական, կազմակերպական ու սոցիալական ոլորտներում։

Գալյանը հայտարարեց, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների աշխատանքները շարունակվում են, և նոր Սահմանադրության տեքստը նախատեսվում է հրապարակել արդեն մարտ ամսին։ Ըստ նրա՝ սա առաջնային պետական առաջնահերթություն է՝ կառավարության ծրագրում և բարեփոխումների օրակարգում։ Մշակման աշխատանքները ընթանում են ըստ նախանշված ժամանակացույցի՝ առանց որևէ լուրջ շեղման։

«Մեր աշխատանքների ամփոփման ամիսը շարունակում է մնալ մարտը, մենք չենք շեղվելու իմ նշած ժամկետներից։ Այդ ժամանակ կունենանք տեքստ, որը հրապարակման ենթակա կլինի»,- խոստացավ նախարարը։

Գալյանի խոսքով՝ արդարադատության ռազմավարության կարևոր ուղղություններից է դատական պրոցեսների ամբողջական թվայնացումը։ Նախարարությունը 2025-ից սկսել է վարչական դատավարության էլեկտրոնային հարթակի գործարկումը, որը թույլ է տալիս քաղաքացիներին և իրավաբաններին մասնակցել դատական գործընթացներին առցանց։

Վերջինս տեղեկացրեց նաև, որ առաջադրվել է՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» համամասնական ցուցակում ընդգրկվելու համար: Այս համատեքստում Գալյանը շեշտեց նաև, որ ՔՊ-ին նվիրատվություն երբեք չի արել։

«Ես առաջադրվել եմ, որպեսզի լինեմ ցուցակում, դրանով հայտնել եմ իմ աջակցությունն իշխող խմբակցությանը և մասնագիտական աջակցություն եմ հայտնում այս ամբողջ գործընթացին: Դա իմ ցանկությունն է, որ առաջադրվեմ և նախընտրական պրոցեսների մաս կազմեմ»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված սիրիացի վարձկան-ահաբեկիչներին Թուրքիայի միջոցով Սիրիա արտահանձնելուն, Գալյանը պնդեց՝ վարձկանները փոխանցվել են պայմանով, որ իրենք պետք է շարունակեն պատիժ կրել։

«Այդ անձինք փոխանցվել են դատապարտյալների փոխանցման կառուցակարգով։ Հարցը կարգավորվել է քրեական վարույթներով իրական օգնության մասին օրենքով։ Դա արվել է՝ գնահատելով այն հնարավորությունները, որոնք մենք այս պահին ունենք։ Այս քայլն արվել է նաև Սիրիայի հետ հարաբերությունները բարելավելու, Սիրիայում հայ համայնքի իրավունքների պաշտպանությունն ավելացնելու համար»,- նման կարծիք հայտնեց նա։

Սրբուհի Գալյանը հավելեց նաև, որ քրեակատարողական բոլոր հիմնարկներում իրականացվել են լայնածավալ վերանորոգման և շինարարական աշխատանքներ, որոնք շարունակվելու են նաև հաջորդ տարի։ Ըստ նրա՝ վերանորոգման աշխատանքները միտված են բարելավել պայմանները և կատարելագործել կառավարման արդյունավետությունը։

Մանրամասները` տեսանյութում.

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը