copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 14:18 04-02-2026

Բժշկական ծառայություններից օգտվող քաղաքացուն տրամադրվելու է ՀԴՄ կտրոն

Նախագծով առաջարկվում է, որ այսուհետ բոլոր բժշկական ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին տրամադրվի ՀԴՄ կտրոն: Ամբողջ տեղեկատվությունը հավաքագրվելու է ԱՐՄԵԴ ծրագրային համակարգում, և արդյունքում կունենանք մեկ միասնական տեղեկատվական համակարգ: Այս մասին նախագիծը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 4-ի նիստում ներկյաացրեց պատգամավոր Ծովինար Վարդանյանը:

Ծովինար Վարդանյանի և Արուսյակ Մանավազյանի հեղինակած՝ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով, մասնավորապես, առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքի 380.1-րդ հոդվածում կատարել փոփոխություն, ըստ որի՝ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար պարտադիր կլինի կիրառել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա: Եթե վճարումն իրականացվել է վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքների միջոցով, ապա այս դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա ունենալը կդառնա պարտադիր:

«Ծառայությունների մատուցման համար կատարված վճարման դիմաց կգեներացվի էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն, որը քաղաքացին կարող է ստանալ էլեկտրոնային առողջապահական համակարգի հավելվածի միջոցով»,- մանրամասնեց Ծովինար Վարդանյանը:

Նախագծով առաջարկվում է նաև բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման դեպքում համապատասխանաբար հարկային հաշվի և ՀԴՄ կտրոնի վրա տպագրել յուրաքանչյուր մատուցված ծառայության համար էլեկտրոնային առողջապահության համակարգի կողմից գեներացված, համապատասխան բժշկական ծառայության անհատականացված նույնականացման ծածկագիրը:

«Ծածկագիրը ցույց է տալու՝ քաղաքացին ո՞ր ծառայություններից է օգտվել և որքա՞ն է վճարել ծառայության համար: Սա նաև վերահսկողական գործիք է»,- նշեց հիմնական զեկուցողը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը նշեց, որ Կառավարությունը դրական եզրակացություն է տվել նախագծին: Նա ներկայացրել է որոշ տեխնիկական, խմբագրական առաջարկներ:

Նախագիծը ստացավ դրական եզրակացություն:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի