copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 21:19 02-02-2026

Թոքերի հետ կապված խնդիր էլ կա․ Վագիֆ Խաչատրյանի դուստրը մանրամասներ է հայտնել

Ադրբեջանական գերությունից վերադարձած արցախցի Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից, բայց դեռ պետք է հավելյալ հետազոտություններ արվեն։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը։

Հունվարի 22-ին տեղեկացրել էինք, որ Վագիֆ Խաչատրյանին վիրահատել են, վիրահատությունն անցել է հարթ, առանց բարդությունների։ Նա տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։

«Որոշ ժամանակ հետո պետք է անպայման գնա ստուգման ու, այդպես ժամանակ առ ժամանակ պետք է վերահսկողության ներքո լինի։ Հիմա դեղեր է ընդունում, վիճակը բավարար է։ Ամեն դեպքում, որ մեր կողքին է, մենք լավ ենք համարում։ Այս պահին հիմնականում կենտրոնացած են հենց սրտի հետ կապված խնդրի վրա, բայց ընթացքում պետք է էլի հետազոտություններ անցնի։

Թոքերի հետ կապված խնդիր էլ կա, դա էլ սրտի անբավարարության հետևանքով է։ Ընթացիկ պետք է դա էլ հետազոտվի»,- ասաց Վերան։

Նա ընդգծեց՝ բժիշկներն ամեն ինչ անում են, լավ վերաբերմունք են ցուցաբերում, համապատասխան բուժումն իրականացնում են։

Վերան նաև հայտնեց, որ վիրահատությունը արվել է պետպատվերի շրջանակում։

Ամենից շատ դիտված