Ըստ էության 7 ամիս առաջ - 21:00 02-02-2026

Ըստ էության․ Մանիպուլացնում են՝ ասելով՝ եղել ես վարչապետի օգնական, ուրեմն շարժումը ՔՊ-ի նախագիծն է

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Բոլորին դեմ եմ» շարժման անդամ Հակոբ Աբրահամյանին։

Նրա հետ խոսել ենք շարժման ձևավորման, դրա գաղափարների, Նիկոլ Փաշինյանի օգնական լինելու, այդ պաշտոնից հեռանալու պատճառների, Հայաստանի անվտանգային, քաղաքական ճգնաժամի, Արցախի հարցի, տեղահանվածների ու սահմանների անվտանգության լուծման պատկերացումների, ՔՊ-ի պրոեկտ լինելու քննադատությունների և մի շարք այլ հարցերի շուրջ։

«Դա նաև այսօր շատ հաճախ մանիպուլացվող հարց է: Այսինքն՝ երբ մարդիկ չեն ուզում վերնագրերից այն կողմ խորանալ, նույն ձև ասում են «Բոլորին դեմ եմ» շարժումը, բոյկոտի շարժում է, մինչդեռ դա շարժում է կոչ անելու գալ ընտրությունների։ Ասում են՝ դու եղել ես վարչապետի օգնական, ուրեմն եթե դու այստեղ ես՝ ապացուցում է, որ սա, չգիտեմ, իշխանության նախագիծն է և այլն»,- ասաց նա։

Աբրահամյանի խոսքով՝ պետք է հնարավորություն տալ առողջ ուժերին համախմբվելու։

«Մենք ուզում ենք գալ և հնարավորություն տալ առողջ ուժերին համախմբվել, իրար հետ աշխատել, նորերը ծնվեն, կարողանան քաղաքական հայտ ներկայացնեն և իսկապես ժողովրդավարական ընտրություն լինի»,-եզրափակեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր