copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 18:19 02-02-2026

Հայտնաբերվել է 451 ոչ սթափ վարորդ․ պարեկներն ամփոփել են անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հունվարի 26-ից փետրվարի 2-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5823 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 155 ավտոմեքենա։

Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 218 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 237, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 1 անձ։

Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 83, չամրակապված վարելու՝ 667, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 24, վարելու ընթացքում ծխելու՝ 573, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 313, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 271 և 2265 այլ իրավախախտում։

193 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 285-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 84-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 189-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 147-ը առանց ձմեռային անվադողերի։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 54 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13290 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 241 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 233 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 370, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 11 անձ։

Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 82, չամրակապված վարելու՝ 3079, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 183, վարելու ընթացքում ծխելու՝ 419, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 569, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 28, արագության գերազանցման՝ 1912 և 4045 այլ իրավախախտում։

386 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 916-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 724-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 29 բեռնատար, 161-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 509-ը՝ առանց ձմեռային անվադողերի։

13 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։

Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 60 անձ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը