copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 21:08 02-02-2026

Ժաննա Անդրեասյանը Իսրայելի կրթության նախարարին է ներկայացրել ՀՀ-ում կրթական բարեփոխումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով գտնվում է Իսրայելում՝ մասնակցելու «Կրթություն 2026» նախարարական համաժողովին։

Այն նվիրված է արհեստական բանականության դարաշրջանում անհատականացված կրթության քաղաքականությունների մշակմանը:

Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարն այսօր հանդիպել է Իսրայելի կրթության նախարար Յոավ Կիշի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Հակոբյանը և ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արման Անդրիկյանը:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և «Կրթություն 2026» նախարարական համաժողովին մասնակցելու հրավերի համար՝ ընդգծելով, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Իսրայելի հետ կրթության ոլորտում համագործակցության խորացմանը։ Նրա խոսքով՝ երկու երկրների միջև առկա են փոխլրացնող ներուժ և համագործակցության լայն հնարավորություններ՝ հատկապես նորարարական և տեխնոլոգիական կրթության ուղղություններով։

Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումները, մասնավորապես՝ արհեստական բանականության ուսուցման ներդրումն ավագ դպրոցներում: Նա տեղեկացրել է՝ 2023 թվականից Հայաստանում մեկնարկել է «ԱԲ ՍԵՐՈՒՆԴ» կրթական բազմամակարդակ ծրագիրը, որի նպատակն է ստեղծել արհեստական բանականության գիտնականի և նորարարի կրթական ուղի՝ սկսած ավագ դպրոցից մինչև հետբուհական մակարդակ: Կրթական համակարգում որպես ԱԲ ինտեգրման հաջողված օրինակ՝ Ժաննա Անդրեասյանը նշել է նաև «STEP.ai» գիտության տեխնոլոգիայի կրթական ծրագիրը, որը մեկնարկել է 2022թ. մասնավոր հատվածի անմիջական նախաձեռնությամբ և 2024թ. սկսած պետության անմիջական ներգրավմամբ ընդլայնել է շրջանակը՝ ներառելով ՀՀ հանրակրթական և միջին մասնագիտական կրթական հաստատություններ:

Կողմերը քննարկել են ուսումնական ծրագրերի մշակման, ուսուցիչների վերապատրաստման, STEM կրթության, թվային գրագիտության և նորարարական դասավանդման մեթոդների ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև տեխնոլոգիական և մասնագիտական կրթության զարգացմանը, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, ինժեներական մասնագիտությունների և թվային հմտությունների ուղղություններով համատեղ ծրագրերի նախաձեռնմանը, ինչպես նաև մասնագետների փոխանակմանը վերաբերող հարցերին։

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի այցեքարտերից մեկը՝ ընդգծելով երկրի առաջավոր փորձը ոչ ֆորմալ կրթության ոլորտում և ներկայացնելով Թումո կենտրոնի գործունեության մոդելը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գիտահետազոտական համագործակցությանը, ակադեմիական փոխանակման ծրագրերին, միջբուհական կապերի զարգացմանը, ինչպես նաև ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը և ակադեմիական քաղաքի նախագիծը՝ ընդգծելով, որ բարեփոխումներով մեծ տեղ է տրվում նաև ոլորտի միջազգայնացմանն ու օտարերկրյա գործընկերների ներգրավմանը։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը խորացնելու կրթության ոլորտում երկկողմ, երկարաժամկետ համագործակցությունը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ