copy image url
Արտաքին 5 ամիս առաջ - 19:12 02-02-2026

Իսրայելի օդուժը Լիբանանի հարավում անհայտ քիմիական նյութեր է կիրառել․ ՄԱԿ

Իսրայելի օդուժի ինքնաթիռները Լիբանանի հարավում անհայտ քիմիական նյութեր են ցրել՝ մի քանի ժամով կաթվածահար անելով խաղաղապահների աշխատանքը: Այս մասին ասվում է Լիբանանի հարավում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) հայտարարության մեջ։

«Իսրայելի պաշտպանության բանակը երեկ առավոտյան UNIFIL-ին տեղեկացրել է, որ օդային գործողություն է իրականացնելու՝ «երկնագույն գծի» մերձակայքի տարածքների վրա նետելու համար, ինչպես անվանել է, ոչ թունավոր քիմիական նյութ: Իսրայելի բանակը հայտարարել է, որ խաղաղապահները պետք է հեռու մնան և գտնվեն թաքստոցներում, ինչը ստիպել է չեղարկել ավելի քան 10 միջոցառում»,- նշվում է հայտարարության մեջ:

Փաստաթղթի համաձայն՝ երկնագույն սաղավարտավորները չեն կարողացել առօրյա խնդիրները կատարել «երկնագույն գծի» երկայնքի մեկ երրորդով՝ կարողանալով վերսկսել բնականոն գործունեությունը միայն ավելի քան ինը ժամ անց։ Նրանք աջակցել են Լիբանանի ԶՈւ-ին քիմիական նյութերի ստուգման համար նմուշներ հավաքելուն՝ թունավորության աստիճանը որոշելու նպատակով:

UNIFIL-ի հրամանատարությունը հայտարարել է, որ Իսրայելի գործողություններն անընդունելի են, քանի որ դրանք ոչ միայն սահմանափակել են խաղաղապահ ուժերի վրա դրված խնդիրները կատարելու ունակությունը, այլև պոտենցիալ վտանգի են ենթարկել նրանց և քաղաքացիական բնակչության առողջությունը:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում