Ուղիղ եթեր
Ներքին 4 ամիս առաջ - 20:31 01-02-2026

Պառկում ես քնելու, ինչ հոտ ասես՝ գալիս է, խոլերայի բուն է. անտուն վանաձորցիների խնդիրը մնում է չլուծված 

Վանաձորի «Գորոդոկ» կոչվող թաղամասում մարդիկ տարիներով գոյատևում են փտած հատակով ու տանիքով, բորբոսնած պատերով, ջարդված դռներով ու պատուհաններով տնակներում, առանց կենցաղային ու հիգիենիկ տարրական պայմանների, նույնիսկ բաղնիք ու սանհանգույց չունեն:

ՀՀ բոլոր կառավարությունների օրոք պատկան մարմիններին նրանց ուղղած բոլոր դիմումները մնացել են անպատասխան:

«Ներսից որ նայում ես, դուրսը կրիշի երևում ա, սաղ ջուրը տուն ա լցվում, վեդրոները շարում եմ տանը, նոր գնում եմ գործի: Տանիքն էլ փտել է, էդտեղ էլ եմ բան կպցրել, որ գիշերը քամին չփչի: Ինչ կենդանի ասես՝ ձմեռը գալիս ա: Սրան եմ զանգում՝ շիֆր ուզում, նրան եմ զանգում՝ արի էս փոխի, էն սարքի: Միայնակ մայր եմ, իմ երկու երեխեն էլ էս դոմիկում են ծնվել, մեծացել: էս արանք երեխեքս հինգ-վեց անգամ թոքաբարբով ընկել են հիվանդանոց: Չէ՞ որ ես երեխեքը վաղը մյուս օրն իրենց համար են բանակում ծառայելու: Դիմումն էլ գրում ես, անպատասխան ա մնում»,-սրտնեղեց բնակիչներից մեկը:

«Իրանք պարտավոր են կես սաղ, կես մեռած մարդուն տեղավորեն: Անառողջ կնիկ եմ, էնքան կաթիլների տակին չոքեչոք, արտասուքն աչքերիս, վեդռոն ու տաշտը ձեռիս՝ չգիտեի որտեղ դնեմ, տեղաշորիցս հետ ջուր էր կաթում: Էնքան հոտած ջրեր թափեցի, էլ օդ էլ չկա շնչելու: Պառկում ես քնելու, ինչ հոտ ասես գալիս ա: Խոլերայի բուն ա: Մեռա իրենց բողոքելեն, ամեն տարի ասել են՝ էս տարի, ինչքան գնացել եմ՝ էս տարի, դե որ էս տարի, դե ապահովի: Իրենց ձեռը չի՞, էնքան դոկումենտներ պատռին-թափին: Էս ո՞ր դարն ա՝ դիակս ըստեղից դուրս գա, ամոթ էլ ա: Խաբված, խաբված, քո երկրի, քո ազգի, քո պետության մեջ խաբված՝ ապրում ենք էս պայմանների մեջ: Քանի հոգի մահացան գնացին, հիմի կասեն՝ հա դե սրանք էլ կմեռնեն, կգնան»,-հուսահատ նշեց 37 տարի տնակում ապրող մյուս վատառողջ բնակիչը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ադրինե Թորոսյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ