Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 5 ամիս առաջ - 11:00 01-02-2026

Բարի ախորժակ, շտապ հեռացում, գնա Անկարա, Բաքու․ քաղաքացիները շնորհավորում են Աննա Հակոբյանին

Այսօր՝ փետրվարի 1-ին, Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կնոջ՝ Աննա Հակոբյանի ծննդյան օրն է։ Հակոբյանը նշում է ծննդյան 48-ամյակը։ Աննա Հակոբյանը ծնվել է 1978 թվականին։ 1995 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ։ 2008 թվականի մարտի մեկի իրադարձություններից հետո մինչև 2011 թվականի մայիս ընկած ժամանակաշրջանն Աննա Հակոբյանը եղել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը։ Այնուհետև նա թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը ստանձնել է 2012 թվականից։ Ներկայումս նախաձեռնել է «Կրթվելը նորաձև է» շարժումը, Չինաստանի համալսարաններից մեկում ուսումնասիրել է չինական փիլիսոփայություն, սովորում է չինարեն։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Այսօր Աննա Հակոբյանի ծննդյան օրն է։ Ի՞նչ կմաղթեք նրան»։

Հարցվածների մի մասը մաղթեց շուտափույթ հեռացում, որոշներն էլ ոչինչ չմաղթեցին Աննա Հակոբյանին։

«Բարի ախորժակ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ոչինչ չի մաղթում Աննա Հակոբյանին։ «Ոչ մի բան իրան, շատ ճոխ ենք ապրում, դրա համար էդ կմաղթեմ իրան»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկն էլ Աննա Հակոբյանին շուտափույթ հեռացում մաղթեց։ «Շտապ հեռացում, ուրիշ ոչ մի լավ բան։ Համենայնդեպս, որ խոսեմ, շատ վատ բաներ կասեմ, դրա համար ավելի լավ ա չխոսեմ»,- ասաց նա։

«Ինքը գնա Անկարա, Բաքու սատկի, իրա աճյունը նույնիսկ այս հողում չթաղվի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում