copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 22:10 31-01-2026

Սրբազաններին մեղադրում են, որ առաջարկել են կարգալույծ անել Արման Սարոյանին. պաշտպան

«Մենք հայտարարությամբ հանդես եկանք, որ ներկայացված հիմնավորումները անհիմն են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի պաշտպան Վրեժ Խաչիկյանը՝ անդրադառնալով Տեր Մուշեղի և մյուս եպիսկոպոսների նկատմամբ երկրից բացակայելու արգելք կիրառելուն։

Այս որոշումը պաշտպանական կողմը բողոքարկելու է։

«Ինչ վերաբերում է մեղադրանքին, ապա բոլոր Սրբազաններին մեղադրում են այն բանում, որ 2026 թվականի հունվարի 27-ին, իբր ծառայողական լիազորություններն օգտագործելով, կարգալույծ են արել Արման Սարոյանին՝ այդ կերպ խոչընդոտելով տխրահռչակ դատական ակտի կատարմանը։ Մուշեղ Սրբազանը կարգալույծ անելու ծառայողական լիազորություն չունի, հետևաբար չի կարող կատարել այնպիսի գործողություն, որի համար նրան մեղադրանք է առաջադրվել։ Այդ պատճառով նա չի ընդունում մեղադրանքը»,-ասաց պաշտպանը։

Փաստաբան Մարինե Ֆարմանյանն էլ հավելեց՝ այս վարույթը ոչ միայն անհասկանալի, այլև ամբողջությամբ ապօրինի է և նախադեպը չունեցող.

«Սա պետության ուղիղ միջամտությունն է եկեղեցու ներքին գործերին։ Որևէ քաղաքացիական կամ այլ դատարան իրավասու չէ միջամտել կամ դատական ակտով լուծել եկեղեցու ներքին կարգերին վերաբերող հարցեր։ Սահմանադրությամբ, «Հայաստանի Հանրապետության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև հարաբերությունների մասին» օրենքով հստակ ամրագրված է, որ պետությունը չունի նման իրավազորություն։ Վեհափառի տնօրինության վերաբերյալ որևէ դատական ակտ չի կարող իրավական հիմք հանդիսանալ»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ