Ներքին Նրանց կարծիքով 7 ամիս առաջ - 20:30 31-01-2026

Եթե վարչապետի ֆունկցիան փարթի կազմակերպելն ա, մեր երկիրը ցավալի վիճակում ա․ հարցում

Երևանի ռեստորաններից մեկում նախօրեին կայացել է Նիկոլ Փաշինյանի ստեղծած ու ղեկավարած «Վարչաբենդի» առաջին համերգը։

Համերգին ներկա է գտնվել ՔՊ-ի ամբողջ վերնախավը` անկախ տարիքից, տարբեր ոլորտներում աշխատող քաղաքացիներ, իսկ միջոցառման հաղորդավարը եղել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը թմբուկ է նվագել, իսկ բենդի անդամները կատարել են նրա հեղինակային երգը։

Դիսկոտեկի ընթացքում նաև վերևից կարմիր թերթիկներ ու փուչիկներ են թափվել մարդկանց վրա, բաժանվել է նաև «Վարչաբենդ» գրությամբ աղի բլիթներ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նիկոլ Փաշինյանի հետ քեֆի կգնայի՞ք»։

Հարցվածների մեծամասնությունը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ չէր գնա ոչ մի տեղ, որոշներն էլ դրական պատասխան տվեցին։

«Ո՛չ, չեմ սիրում Նիկոլ Փաշինյանին»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի գնա, որովհետև անձամբ չի ճանաչում Նիկոլ Փաշինյանին։

«Չեմ գնա, անձամբ չեմ ճանաչում իրեն։ Ես սովոր եմ խնջույքների գնամ այն մարդկաանց հետ ում ճանաչում եմ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ մեր երկիրը գտնվում է ցավալի վիճակում։

«Եթե վարչապետի ֆունկցիան Սահմանադրությամբ փարթի կազմակերպելն ա, մեր երկիրը ցավալի վիճակում ա։ Կարող ն կազմակերպել իրենց տանը իրենց ընկերներով, բայց այսպես հանրային կերպով զավեշտ է»,- ասաց նա։

«Տո չէ հա, Փաշինյանն ով ա։ Իրա անունը չեմ ուզում լսեմ, փոխանակ երկրի գործով զբաղվի, ընգել կապիկություն ա անում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին