copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 19:44 30-01-2026

Իրանի խաղաղությունը մեծ նշանակություն ունի ոչ միայն Թուրքիայի, այլև ողջ տարածաշրջանի համար. Ֆիդան

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում։ Այցի շրջանակում նա հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, որից հետո կողմերը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։

Ֆիդանը նշել է, որ Արաղչիի հետ քննարկել են շատ կարևոր հարցեր ու մանրամասն անդրադարձել տարածաշրջանային ու երկկողմ հարցերի։

«Մեր տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը մեր արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունների շարքում են։ Մենք մշտապես կողմ ենք եղել այն մոտեցմանը, որ տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում պետք է առաջնորդվել հենց տարածաշրջանի դերակատարների մոտեցմամբ։ Անկախ նրանից՝ խոսքը Մերձավոր Արևելքի, Բալկանների կամ Հարավային Կովկասի մասին է, մեր աշխատանքներն ամբողջությամբ կառուցում ենք հենց այս սկզբունքի հիման վրա»,- նշել է Ֆիդանը։

Այս համատեքստում հարևան Իրանի խաղաղությունն ու բարեկեցությունը մեծ նշանակություն ունեն ոչ միայն Թուրքիայի, այլև ողջ տարածաշրջանի համար։ Ֆիդանը նաև հավելել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանում տեղի ունեցող զարգացումներին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի