copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 14:59 30-01-2026

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը, փա՛ռք Աստծո, բարեհաջող է անցել․ նախարար

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը, փա՛ռք Աստծո, բարեհաջող է անցել, և նա հիմա վերականգնման փուլ է անցնում: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հունվարի 14-ին Ադրբեջանից Հայաստան վերադարձած 4 հայերի առողջական վիճակին:

Նախարարը տեղեկացրեց, որ վերջիններիս առողջական վիճակը մշտադիտարկվում է, իսկ անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրում է պետությունը: Ինչ վերաբերում է ԼՂ-ից վերադարձած 10 հայերի և ազգությամբ ռուս ՀՀ մեկ քաղաքացու առողջական վիճակին, ապա նախարարը նշեց, որ ոչ բոլորն ունեն բուժօգնության կարիք, իսկ նման կարիք ունեցողների առողջական վիճակի հետ կապված կազմակերպչական աշխատանքները ըստ կարիքի իրականացվել են և շարունակում է իրականացվել:

«Քաղաքացիներին չեմ այցելել, որովհետև այս պահին առիթ չի եղել, բայց կարծում եմ՝ կունենամ առիթ»,- ասաց նա:

Թե քանիսն են այս պահին բուժհաստատություններում, նախարարը չմանրամասնեց, միայն նշեց, որ նրանց վիճակը բավարար է, հետազոտման փուլն անցել են, և եթե ընթացիկ խնդիրներ լինեն, առաջիկայում դրանք կկազմակերպվեն:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ