copy image url
Մամուլ 7 ամիս առաջ - 08:26 30-01-2026

Եռաբլուրում զոհվածների ծնողները շան լափ են թափել դիպուկահարների գլխին․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է․ Հատուկ իրենց համար սահմանած հունվարի 27-ի` զոհերի հիշատակի օրը Փաշինյանի եւ նրա թիմակիցների` Եռաբլուր այցի ընթացքում լրագրողները ֆիքսել էին դիպուկահարների ներկայությունը, որոնք զենքով հսկում էին Եռաբլուր սրբավայրում Նիկոլ Փաշինյանին եւ ապահովում նրա անվտանգությունը, թեեւ այնտեղ սովորաբար իրենց զավակների, ամուսինների շիրիմներին այցի եկած մարդիկ են, ովքեր մշտապես այնտեղ են լինում, որովհետեւ զրկվել են նորմալ կյանքով ապրելու իրավունքից։ Մեզ պատմեցին, որ դիպուկահարների մասին տեղեկանալով, զոհված զինվորների մի խումբ ծնողներ շրջել են եւ հայտնաբերել նրանց ու դեմառդեմ կանգնելով զինված ուժայիններին, ուղղակի շան լափ են թափել նրանց գլխին` աշխարհի ամոթանքը տվել, ասելով՝ ո՞ւմ եք դուք պաշտպանում` «Եռաբլուրը բազմապատկած դավաճանի՞ն», եւ ումի՞ց եք պաշտպանում` որդեկորույս ծնողների՞ց։ Ոչ իրենց կամքով Եռաբլուրում հայտնված տղաները գլխիկոր եւ լռելյայն լսել են ու ծպտուն չեն հանել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ