Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 20:19 29-01-2026

ԵՄ-ն ընդլայնել է Իրան արտահանվող նյութերի ու բաղադրիչների արգելքը

Եվրամիությունն ընդլայնել է Իրան արտահանվող նյութերի ու բաղադրիչների արգելքը։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասված է ԵՄ խորհրդի կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«ԵՄ խորհուրդը որոշել է ընդլայնել ԵՄ-ից Իրան արտահանման, վաճառքի, փոխանցման կամ մատակարարման արգելքը՝ դրա մեջ ներառելով լրացուցիչ բաղադրիչներ և տեխնոլոգիաներ, որոնք օգտագործվում են անօդաչու սարքերի և հրթիռների մշակման ու արտադրության մեջ»,-նշված է փաստաթղթում։

Արգելքը վերաբերում է հատուկ նյութերին և համապատասխան սարքավորումներին` ներառյալ էներգետիկ նյութերն ու դրանց խառնուրդները, նյութերի մշակման միջոցները, էլեկտրոնիկան, համակարգիչները, հեռահաղորդակցությունն ու տեղեկատվական անվտանգությունը, սենսորներն ու լազերները, նավիգացիան և ավիացիոն տեխնիկան, օդատիեզերական և շարժիչային համակարգերը։ Սահմանափակումները վերաբերում են նաև այն տեխնոլոգիաներին, որոնք մշակվել կամ հատուկ հարմարեցվել են ԱԹՍ-ների և հրթիռների փորձարկման, մշակման կամ արտադրության համար։

Ամենից շատ դիտված