copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 14:30 29-01-2026

Եթե մեր քաղաքական ուժը առաջին տեղը չունենա, ես որևէ հավակնություն չեմ ունենալու. Քոչարյան

Ես չեմ տեսնում կառավարությունում ինձ որպես նախարար աշխատելիս, բայց մեր քաղաքական թիմում կան բազմաթիվ մարդիկ, որ այդ գիտելիքներն ունեն ու կարող են: Չեմ տեսնում նաև, որ մանդատը վերցնեմ ու դառնամ պատգամավոր, անցած անգամ մանդատը չեմ վերցրել: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Եթե մեր քաղաքական ուժը առաջին տեղը չունենա, ես որևէ հավակնություն չեմ ունենալու»,- ասել է նա, հավելելով, որ յուրաքանչյուր ընդդիմադիր ընտրությունների մասնակցող ուժ, պետք է հայտարարի, որ բացառում է որևէ համագործակցություն ՔՊ-ի հետ: Իսկ վարչապետի թեկնաության վերաբերյալ Քոչարյանն առաջարկեց պարզ տարբերակ՝ «Ով ավելի մեծ տոկոս է հավաքում, նրա առաջնային իրավունքն է վարչապետ առաջադրվել»: