copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 14:08 29-01-2026

Հույս ունենք, որ ՌԴ գործընկերները չեն հապաղի. Փաշինյանը՝ երկաթգծերը վերականգնելու մասին

Մենք ոչ միայն պատրաստակամ ենք, այլև ուզում ենք գործակցել ՌԴ մեր գործընկերների հետ, որ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման թեմայով խորացնենք մեր գործակցությունը: Մենք գրավոր դիմել ենք, ճիշտն ասած՝ այս պահի դրությամբ դեռ չգիտեմ՝ գրավոր պատասխան կա՞, թե՞ չկա: Բայց ընդհանուր առմամբ՝ դրական ազդակներ ստացվում են: Հույս ունենք, որ կարագանա պրոցեսը: Այդ մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանը դիմել էր ՌԴ-ին Ադրբեջանի և Թուրքիայի հատվածում երկաթգծերը վերականգնելու հարցով, որևէ պատասխան կա՞:

«Հունվարին Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները այցելել են երկաթուղու Երասխ-Սադարակ հատված, դրա մասին հաղորդագրություն եղավ, այսինքն՝ պրոցեսներն ընթանում են, և մենք չենք կարող տարածաշրջանային պրոցեսները կանգնեցնել:

Հույս ունենք, որ ՌԴ մեր գործընկերները չեն հապաղի: Նույնը վերաբերում է Ախուրիկի հատվածին»,- ասաց Փաշինյանը և հավելեց՝ «եթե ՌԴ գործընկերներն ինչ-ինչ պատճառներով չցանկանան այդ ներդրումն իրականացնել, մենք այդ հատվածները հետ կվերցնենք, ինքներս կանենք»:

Նշենք, որ Փաշինյանն այս մասին մի քանի անգամ խնդրել է ՌԴ գործընկերներին, սակայն որևէ պաշտոնական արձագանք չկա։

Նշենք նաև, որ Ռուսական երկաթուղիները սննակացման եզրին են։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ