copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 22:24 27-01-2026

Հայաստանում երեխան ընդունվել է միանգամից 4-րդ դասարան. ԿԳՄՍՆ-ի նոր որոշման հետքերով․ Sputnik Արմենիա

Մինչ սահմանված ժամկետից ուշ դպրոց գնացած երեխաների ծնողները բողոքում են ԿԳՄՍՆ որոշումից, նախարարությունը ոչ միայն համաձայն չէ ծնողների բողոքների հետ, այլև գտնում է, որ նման օրենսդրական փոփոխությունը զսպող մեխանիզմ կդառնա։

Հայաստանում 2025-2026 ուսումնական տարում 777 երեխա սահմանված ժամկետից ուշ է դպրոց հաճախել, ընդունվելով ոչ թե առաջին, այլ միանգամից երկրորդ, երրորդ, մի դեպքում էլ` չորրորդ դասարան։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Նշենք, որ «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված պահանջով, տվյալ օրացուցային տարում վեց տարեկանը լրանալու դեպքում երեխան պետք է դպրոց հաճախի այդ տարվա սեպտեմբերից։ 2025-2026 ուսումնական տարվանից սկսած սահմանվել է, որ դպրոց ուշ հաճախող երեխաները, եթե չունեն մտավոր զարգացման լուրջ խնդիր, պետք է ընդգրկվեն իրենց տարիքային խմբին համապատասխան դասարանում։

Սակայն ինչպես ահազանգում են երեխաների ծնողները, այսպիսի մոտեցումը լուրջ խնդիրներ է առաջացրել ինչպես ուսումնական նյութի յուրացման, այնպես էլ հոգեբանական տեսանկյունից։ Երեխաներից շատերը պնդում են , որ իրենց մոտ ոչինչ չի ստացվում, իրենք չեն կարողանում կատարել իրենց տրված հանձնարարությունները:

Ծնողների բողոքների հիման վրա ՀՀ մարդու իրավունքերի պաշտպան Անահիտ Մանասյանն օրեր առաջ հրապարակել էր իր ուսումնասիրությունը, որից պարզ է դառնում, որ հանրակրթության մեջ միանգամից 2-րդ, 3–րդ դասարան ընդգրկված երեխաների մոտ առկա են վախի, անհանգստության, սեփական ուժերի նկատմամբ անվստահության զգացումներ, լացի, հուզական լարվածության դրսևորումներ, որոնք արտահայտվում են ուսումնական նյութի յուրացման և առաջադրանքների կատարման գործընթացում:

Սակայն ԿԳՄՍՆ–ից Sputnik Արմենիային տրված պարզաբանումից կարելի է եզրակացնել, որ նախարարությունը ոչ միայն համաձայն չէ ծնողների բողոքների հետ, այլև գտնում է, որ նման օրենսդրական փոփոխությունը զսպող մեխանիզմ կդառնա այն ծնողների համար, որոնք մտադիր են իրենց երեխաներին ուշ ուղարկել դպրոց։

Ըստ ԿԳՄՍՆ–ի` եթե նախկինում ամեն տարի սահմանված ժամկետից ուշ դպրոց հաճախող երեխաների թիվը շուրջ 3000-ի էր հասնում, ապա 2025-2026 ուսումնական տարում 382 հանրակրթական դպրոցներում միասին այդ ցուցանիշը եղել է 777։

«Ուսումնական տարվա առաջին կիսամյակի ավարտի դրությամբ արձանագրվել է, որ սահմանված ժամկետից ուշ դպրոց ընդունված 777 երեխաներից 95-ն ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, որոնցից 19-ի մոտ գնահատվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի 3-րդ աստիճան՝ ինտելեկտուալ (մտավոր) խնդիրներով պայմանավորված, ուստի վերջիններս տեղափոխվել են 1-ին դասարան: Երեխաներից 626-ը սովորում է երկրորդ դասարանում, 131 երեխա՝ 3-րդ դասարանում, 1 երեխա՝ 4-րդ դասարանում»,– հայտնել է նախարարությունը։

Նշվում է, որ դպրոցներում երեխաների համար կազմակերպվել է երկարօրյա ծառայություն, որը գործել է նաև աշնանային արձակուրդի ժամանակ։


Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել