Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 4 ամիս առաջ - 18:30 27-01-2026

Ընդդիմության ու իշխանության հիշատակի օրը պիտի նշենք․ երկուսն էլ բանի պիտանի չեն․ հարցում

Այսօր՝ հունվարի 27-ին, Հայաստանում նշվում է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր՝ համազգային հիշատակի օր։

Oragir.News-ին տեղեկացրել են, որ ընդդիմադիր ներկայացուցիչները Եռաբլուր են այցելելու վաղը՝ հունվարի 28-ին՝ Բանակի օրը։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներով և անցորդներին հարցրել․ «Նորմա՞լ է, որ ընդդիմությունն ու իշխանությունը զոհվածների հիշատակի տարբեր օրեր ունեն»։

Քաղաքացիների արձագանքները երբեմն կտրուկ էին, երբեմն՝ հեգնական։

Մի կին, ով շտապում էր, ասաց․ «Ոչ էնի ա խեր, ոչ՝ էնի»։

Մեկ այլ կին շեշտեց․ «Ոչ, նորմալ չի, այսօր էր կարևոր՝ 27-ը»։

Մեկ այլ հարցված շատ հանգիստ տոնով խոսեց արժեքների մասին․ «Ինձ թվում ա՝ ընդդիմությունն ու իշխանությունն այնքան են հեռացել արժեքներից ու ժողովրդից, որ ես ինձ չեմ ասոցացնում ո՛չ մեկի, ո՛չ մյուսի հետ»։

Մի տղամարդ հակառակ կարծիք հայտնեց․ «Շատ նորմալ է, որովհետև զոհվածների համար միակ օրը 27-ն է հատուկ նշվում, իսկ 28-ը Բանակի օր է համարվում»։

Մեկ այլ կին համաձայն չէր․ «Ոչ, նորմալ չէ։ Ինձ թվում է՝ հունվարի 28-ն էր, ու պետք է մնար հունվարի 28-ը, իսկ ընդդիմադիրների՝ Եռաբլուր չգնալը նորմալ չէ»։

«Ոչ, այդ օրը բոլորն են սգում, պետք է մեկ օր լինի»,- ընդգծեց մի տղամարդ։

Կային նաև քաղաքացիներ, որոնք աջակցում էին իշխանության դիրքորոշմանը․ «Իշխանությունը ավելի ճիշտ է մտածում»։

Տարեց մի տղամարդ կտրուկ արձագանքեց. «Ընդդիմությանն էլ, էդ իշխանությանն էլ դրանց հիշատակի օրը պիտի նշենք, որ երկուսն էլ բանի պիտանի չեն։ Տո ընդդիմություն կա՞, սաղ թալանչիների գրուպա ա։ Միլիարդները ջեբկել են, եկել, նստել են, ամիսը մի միլիոն աշխատավարձ են ստանում, թոշակառուին էլ 36 հազար դրամը ափսոս ա»։

Մի տարեց տղամարդ ասաց. «Իշխանություն կա՝ իշխում են էլի, ինչ ընդդիմություն։ Նույն թելն են թելում, նույն երգն են երգում, նույն պարն են պարում Փաշինյանի դուդուկի տակ։ Ոչ մեկը դրա համար պատասխան չի տալիս։ Իսկ էդ օրվա մասին իրանք առաջին հերթին բարոյական իրավունք չունեին խոսելու, որովհետև ամենամեծ մեղավորը հենց վարչապետն ա։ Էդ ամեն ինչը նրա անխելքության արդյունքն էր, չեմ ասում միամտության, որովհետև միամիտ մարդ չի, շատ աֆերիստ ու խորամանկ մարդ ա։ Նայեք՝ սրանք կենդանի դիակներ են, անտարբեր ման են գալիս, իրանց համար մեկ ա՝ որ օրը կլինի»։

Զրույցի ավարտին պապիկը նաև շնորհակալություն հայտնեց Oragir.News-ին․ «Ձեր էս աշխատանքը պիտի աներ Հանրային հեռուստատեսությունը, որոնց փողոցում չես տեսնի։ Էնպես որ վերացական բան ա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել