copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 18:02 01-05-2023

Հայաստանը հիմա չի գտնվում այն իրավիճակում, որ Մայիսի 1 նշենք․ Կոմկուս

Ելնելով երկրում ստեղծված անվտանգային իրավիճակից՝ քննարկեցինք և հասկացանք, որ այս տարի ոչ մի երթ և միջոցառում չենք իրականացնի։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի կոմունիստական կուսակցության» առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը։

Նա նաև հայտնեց, որ իրենց կուսակցության անդամներն օրեր առաջ հրավիրված են եղել Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու հայ-ռուսական հարաբերությունների քննարկման համաժողովին։

«Սովետական տարիներին Մայիսի 1-ի իմաստը կայանում էր նրանում, որ մարդիկ ունենում էին հիմնականում նոր ձեռքբերումներ և հավաքվում էին այն նշելու։ Հայաստանը հիմա չի գտնվում այն վիճակում, որ ինչ-որ ձեռքբերումներ նշվի»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը Աշխատավորների համերաշխության միջազգային օրը՝ մայիսի 1-ին, ամեն տարի Երևանում երթ և հանրահավաքներ էր անցկացնում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել